Կիևում նախանշել են «12 քայլ` Ղրիմի ապաօկուպացիայի համար»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ալեքսեյ Դանիլովը ներկայացրել է «12 քայլ՝ Ղրիմի ապաօկուպացման համար» ծրագիրը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իրավական և կազմակերպչական միջոցառումների փաստաթուղթ ներկայացնող ծրագիրը, որը հրապարակվել է Դանիլովի ֆեյսբուքյան էջում, պետք է կյանքի կոչվի Ռուսաստանի կողմից բռնակցված թերակղզին Ուկրաինային վերադարձնելուց հետո։

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ծրագիրը, որը մշակվել է «մասնագետների և փորձագետների լայն շրջանակի մասնակցությամբ», մասնավորապես, ներառում է այնպիսի կետեր, ինչպիսիք են «Ուկրաինայի բոլոր քաղաքացիների, Ղրիմի թաթարների, ուկրաինացիների անհապաղ ազատ արձակումը», որոնք 2014 թվականից հետապնդվում են Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքական դրդապատճառներով՝ բարոյական վնասի փոխհատուցմամբ», 2014 թվականի փետրվարից հետո ոչ ուկրաինական օրենսդրության համաձայն կնքված բոլոր գործարքների անօրինական ճանաչումը՝ նախկին սեփականատերերին գույքը վերադարձնելով, Ռուսաստանի բոլոր քաղաքացիների արտաքսում, ովքեր «ապօրինաբար եկել են ապրելու Ղրիմի թերակղզում 2014 թվականի փետրվարից հետո», ինչպես նաև քրեական հետապնդում Ուկրաինայի նախկին քաղաքացիների հանդեպ՝ «կոլաբորացիոնիզմի և պետական դավաճանության համար»։

Բացի այդ, նախատեսվում է Ղրիմի կամրջի ոչնչացում՝ «նավարկության լիակատար ազատություն ապահովելու համար», Ղրիմում «Ռուսական ռազմանավը գնում է» հուշարձանի նախագծի և գտնվելու վայրի վերաբերյալ հանրաքվե, ինչպես նաև Սևաստոպոլի անվանափոխում, որը «որոշակի դեր է խաղում ռուսական գաղափարախոսության, առասպելների ստեղծման և պատմության վերաշարադրման մեջ»։

«Ղրիմն Ուկրաինա է։ Մեր քաղաքացիները՝ Ուկրաինայի քաղաքացիները, որոնք ապրում են Ղրիմում, սպասում են իրենց տուն վերադառնալուն։ Մենք երբեք չենք մոռացել նրանց մասին և երբեք չենք մոռանա միլիոնավոր աչքերի մասին, որոնք հույսով և հավատով են նայում Պերեկոպի Իսթմուսի ուղղությամբ»,- ասվում է փաստաթղթի եզրափակիչ մասում։

Ավելի վաղ Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը կազատագրեն Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքները, իսկ օկուպացված Ղրիմը կվերադարձվի համակցված՝ ռազմական ուժի և դիվանագիտական ճանապարհով։ Նա նշել էր, որ գլխավոր խնդիրն Ուկրաինան 1991 թվականի աշխարհում ճանաչված սահմաններին վերադարձնելն է։

ԱՄՆ շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ Մարկ Միլին իր հերթին կասկած է հայտնել, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան դուրս մղել ռուսական բանակին և վերականգնել վերահսկողությունը Դոնբասի և Ղրիմի նկատմամբ 2023 թվականին։

«Սա շատ, շատ դժվար, բայց ոչ անհնար ռազմական խնդիր է»,- ասել է գեներալը Defense One-ին տված հարցազրույցում։

Տաթև Ֆռանգյան