Ռուս պաշտոնյաների և պետական ընկերությունների ղեկավարների անձնագրերն առգրավում են․ Financial Times

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ռուս ուժայինները բարձրաստիճան պաշտոնյաներից և խոշոր պետական ​​ձեռնարկությունների ղեկավարներից առգրավում են անձնագրերը։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը։

Աղբյուրի տվյալներով՝ դա արվում է «հնարավոր արտահոսքերի և դասալքության պարանոյայի պատճառով»։

«Ճնշման  ուժգնացումն արտացոլում է այն, թե ինչ խորը կասկածով են վերաբերվում Կրեմլում և ԱԴԾ-ում ռուսական քաղաքացիական էլիտայի ներկայացուցիչների հավատարմությանը, որոնցից շատերը մասնավոր կերպով դեմ են Ուկրաինայի պատերազմին և դժգոհ են, թե ինչ ազդեցություն է այն թողնում իրենց կյանքի վրա»,- գրում է Մաքս Սեդդոնը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հաստատել է, որ խստացվել են «զգայուն ոլորտների» մի շարք աշխատակիցների՝ Ռուսաստանից դուրս ճանապարհորդության սահմանափակումները։

Էմմա Չոբանյան