Ֆինլանդիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը

Լուրեր

08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Բոլորը

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմադիր Ազգային կոալիցիոն կուսակցության ղեկավար Փեթերի Օրպոն հայտարարել է նոր կառավարություն ձևավորելու համար բոլոր կուսակցությունների հետ բանակցություններ  վարելու պատրաստակամության մասին, փոխանցում է Euronews-ը։

Կիրակի կայացած ընտրություններում Ազգային կոալիցիաոն կուսակցությունը, ՆԳՆ նախկին ղեկավար և ֆինանսների նախարար Օրպոի ղեկավարությամբ, հավաքել է ձայների 20,8%-ն ու ստացել խորհրդարանի 200 մանդատից 48-ը։

«Կարծում եմ՝ ֆինն ազգը փոփոխությունների է սպասում։ Նրանք ցանկանում են փոփոխություններ, և այժմ ես կսկսեմ բանակցությունները մյուս կուսակցությունների հետ։ Կարևորագույն հարցը տնտեսությունն է։ Մենք պետք է բարելավենք իրավիճակը տնտեսությունում։ Անհրաժեշտ են բարեփոխումներ, որպեսզի արագացնենք տնտեսական աճը»,- քվեարկության նախնական արդյունքների հայտարարումից հետո հայտրարել է Օրպոն։

Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրել է «Իսկական ֆիններ» կուսակցությունը՝ ձայների 20,1%-ով՝ ստանալով 46 մանդատ։

Գործող վարչապետ Սաննա Մարինի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ ձայների 19,9%-ով և նոր խորհրդարանում կներկայանա 43 մանդատով։

Նշվում է, որ այս ընտրությունները ռեկորդային են եղել կին թեկնածուների թվով (42,6%)։

Ըստ ֆիննական Yle տեղեկատվական պորտալի՝ նոր խորհրդարանը կազմում 54%-ը տղամարդիկ են լինելու, 46%-ը՝ կին:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է գրեթե 72%։

Տաթև Ֆռանգյան