ՕՊԵԿ+-ի մի շարք երկրներ մայիսից կամավոր կկրճատեն նավթի արդյունահանումը

Լուրեր

08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
Բոլորը

Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը և ՕՊԵԿ+-ի՝ նավթ արտահանող այլ երկրներ ապրիլի 2-ին հայտարարել են նավթի արդյունահանումը օրական մոտ 1,15 մլն բարելով կրճատելու մասին։

Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Էր-Ռիադը կկրճատի արդյունահանումն օրական 500 հազար բարելով, Արաբական Միաթյան Էմիրությունները՝ 144 հազար բարելով, Իրաքը՝ 211 հազար բարելով, Քուվեյթը՝ 128 հազար բարելով, Ղազախստանը՝ 78 հազար բարելով, Օմանը՝ 40 հազար բարելով, իսկ Ալժիրը՝ 48 հազար բարելով, գրում է Reuters-ը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ՌԴ-ն կերկարաձգի օրական 500 հազար բարելով նավթի արդյունահանման կամավոր կրճատման իր որոշումը մինչ 2023 թվականի ավարտը։

Նավթի արդյունահանման հավելյալ կամավոր կրճատումը դարձել է անսպասելի քայլ և, Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանների կարծիքով, նավթի գների անհապաղ աճ կհարուցի։ Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ «կրճատում է արդյունահանումը նավթային շուկայում կայունության պահպանման համար»։

Մտավախությունների պատճառով, որ համաշխարհային բանկային ճգնաժամը կհարվածի պահանջարկին, նավթի գներն անցյալ ամիս իջել են մինչև 70 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչն ամենացածրն է վերջին 15 ամսվա ընթացքում։

Տաթև Ֆռանգյան