Ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվողը

Լուրեր

08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
Բոլորը

Դարյա Տրեպովան, որը կասկածվում էր Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ, բերման է ենթարկվել, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ՌԴ քննչական կոմիտեին։ Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ հետախուզում էր հայտարարել նրա նկատմամբ։  Թե որ հոդվածով են կասկածում Տրեպովային, չի նշվում։

Հիշեցնենք՝ նախօրեին երեկոյան Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Պայթյունի պահին սրճարանում հանդիպում էր անցկացվում ռազմական բլոգեր Վլադլեն Թաթարսկիի (Մաքսիմ Ֆոմին) հետ։ Լրագրողը զոհվել էր, տուժել էր 32 մարդ։

«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ պայթուցիկ սարքը, որը քողարկված է եղել արձանի տեսքով, բերել է երեկոյի այցելուներից մեկը՝ որպես նվեր Թաթարսկիին։ Լրատվամիջոցների տեղեկություններով այդ այցելուն եղել է հենց Տրեպովան։

Տաթև Ֆռանգյան