ԱՄՆ-ում տորնադոն 32 մարդու կյանք է խլել

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

ԱՄՆ հարավային և միջինարևմտյան նահանգներում սաստիկ փոթորկի և տորնադոյի զոհերի թիվը հասել է առնվազն 32-ի, հայտնում է Reuters-ը։

Թենեսիի ոստիկանությունը հայտնել է, որ Մեմֆիսում երկու երեխայի և մեկ մեծահասակի մահացած են գտել այն բանից հետո, երբ ուժեղ քամին տապալել է ծառերը մի քանի տների վրա: Նահանգի ևս երկու բնակիչ մահացել է ՄաքՆեյրի կոմսությունում։ Շաբաթ օրը յոթ մարդու մահվան մասին էր հաղորդվել Թենեսիում:

Ինդիանա նահանգում բնական պաշարների տեղական վարչությունը հայտնել է, որ երկու մարդ մահացել է ազգային պարկի ճամբարում: Փոթորկի հետևանքով ավելի վաղ ևս 15 մահ էր գրանցվել Արկանզասում, Իլինոյսում, Դելավերում, Միսիսիպիում և Ալաբամայում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 2-ին հայտարարել է Արկանզասում «խոշոր աղետի» մասին՝ կարգադրելով միջոցներ հատկացնել դաշնային բյուջեից օգնության համար։ ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ երկրում մարտի 31-ից ավելի քան 80 տորնադո է գրանցվել։

Տաթև Ֆռանգյան