Ադրբեջանցիների դիմաց դնելու եք սահմանապահի․ ի՞նչ է դա նշանակում՝ Արցախն էքսկլա՞վ եք ընդունում․ Րաֆֆի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.03.2026 | 23:17
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար
19.03.2026 | 22:56
ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների
19.03.2026 | 22:37
ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել
19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 21:52
Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով
19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
19.03.2026 | 20:31
Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ
19.03.2026 | 20:20
«Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել»․ մահացել է N46 ավտոբուսի ուղևորը
19.03.2026 | 20:12
ԱՄՆ-ը կարող է չեղարկել լցանավեր բեռնված իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
19.03.2026 | 20:00
Թմրամիջոցներն առավել հասանելի են դարձել դեռահասներին. ինչո՞ւ է ուշանում կանխարգելումը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

-Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնությամբ՝ երկու երկրների սահմանապահները պետք է տեղակայվեին սահմանի երկայնքով երկու կողմերում, սակայն ի հայտ են եկել քարտեզների հետ կապված տարընթերցումներ, և ադրբեջանցիները 100-300 մետր առաջ են տեղակայվել։ Երեկ էլ Ադրբեջանը փակել էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Ինչո՞ւ որևէ կերպ չեն հանդարտվում ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային այս ռիսկերը, ճգնաժամը։

-Մենք չունենք գործող գլխավոր հրամանատար։ Ադրբեջանը Հայաստանի ազգային ծրագրի և ղեկավարության բացակայության հանգամանքներում աստիճանաբար իրացնում է իր ծրագիրը, իր ռազմավարությունը և շարունակում է իր նախահարձակ բռնազավթիչ քաղաքականությունը։ Հերթական անգամ Ադրբեջանը մտել է ՀՀ ինքնիշխան տարածք և, ցավոք, ՀՀ գործող ղեկավարի բառապաշարը մտել է նաև մեր պետական մարմիններ, նաև դրսևորվում է ԱԱԾ հայտարարության մեջ, կարծես թե չքմեղացող արձանագրումներ կան և ոչ մի արձանագրում այն մասին, որ Ադրբեջանը, խախտելով տարբեր համաձայնագրեր ու պայմանավորվածություններ, մտել է մեր տարածք։ Հերթական անգամ հայկական կողմը հանցավոր անգործությամբ ոչ մի բան չի արել։ Այսպիսի քաղաքականություն է՝ ահազանգում են ցեղասպանության վտանգի մասին և անմիջապես հետո խոսում խաղաղության պայմանագրի մասին, այնուհետև նորից խոսում զոհերի, կորուստների ու տարածքներ տալու մասին։ Մենք ունենք այս ղեկավար անձնակազմը և այս մտայնությունը։ Պատկերացրեք՝ եթե պատերազմ լինի, և այս ղեկավարությունը լինի, ի՞նչ կլինի մեր հայրենիքի հետ։

-Ժողովուրդը նրան չի՞ ընտրել։

-Ժողովրդի մի մասն ընտրել է, բայց այլևս բովանդակային լեգիտիմություն չունի, և այդ հարցադրումն արդեն ժամանակավրեպ է։ Ինչ է՝ մինչև թուրքի Երևան գալն այդ հարց ու պատասխա՞նը պետք է տանք։ Կարող եմ ասել, որ ՀՀ ղեկավարը հայրենիքի ազգային և պետական շահը չի ներկայացնում։ Եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը վաղն այլ տարածքներ կմտնի, կունենանք նոր զոհեր։ Եվ հիմա էլ խոսում են սահմանապահ զորքի մասին։

Ճի՞շտ է Պաշտպանության նախարարության զինված ուժերին ԱԱԾ սահմանապահ ուժերով փոխարինելը։

-Դա նշանակում է, որ այլևս միջանցքի երաշխավորված տրամաբանությունը չի գործում, հաջորդ քայլն այն կլինի, որ Ադրբեջանն իր պետական անցակետը կդնի։ Եվ մեր կողմից ոչ միայն ռազմավարություն չկա, այլ նաև որևէ մարտավարություն էլ չկա։ Նույնը եղավ Աղավնոյի հանձնումից հետո, երբ չմտածեցինք, թե ենթակառուցվածքների, գազի հարցն ինչ ենք անելու։

-Դուք փորձառու քաղաքական գործիչ եք, ինչպե՞ս պատահեց, որ ՀՀ սահմանների անվտանգության շատ հարցեր տրվեցին Ռուսաստանին՝ ՀՀ-Իրան, ՀՀ-Թուրքիա, այսօր նաև ՀՀ-Ադրբեջան սահմանին։ Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որոնք ճշտման կարիք ունեն, ըստ որոնց՝ այն տարածքում, որտեղ ադրբեջանցիներն օրերս առաջ են եկել, տեղակայված են եղել ռուս զինծառայողներ, հայ դիրքապահներ չեն եղել։ Սա ևս մեկ անգամ ապտակ չէ՞ հայկական բոլոր իշխանություններին, քանի որ տարիներ շարունակ որևէ բան չի արվել, որպեսզի ՀՀ ներուժն այնպիսին լինի, որ կարողանա ինքն իր սահմանները պահել։

-ՀՀ բոլոր իշխանություններն էլ իրենց պատասխանատվությունն ունեն, բայց այս իշխանությունն է, որ բոլոր առումներով հրաժարվել է Հայաստանի և Արցախի երաշխավորը լինելուց, կարգավիճակից ու միջազգային դիրքից, որը մենք վաստակել էինք, նվաճել ու պահել։ Այն, որ ռուսն այսօր չի կատարում իր գործառույթը, իր ստանձնած պարտավորությունը, ճիշտ է այդ քննադատությունը։ Բայց այդ քննադատությունը սրտի մխիթարանք չէ մեզ համար, որովհետև նախ մենք ենք հրաժարվել պատասխանատվությունից, ռուսը մեզ դաշնակից է և մեր ռազմավարական գործընկերն է, բայց մեր շուրջը եղած հակառակորդները նրա հակառակորդները չեն։

-Դա՛ չի գիտակցվում մեզ մոտ։

-Բայց մեր ռազմավարությունը, մեր ազգային շահը հաշվի առնելով՝ պետք է դիտարկվի նաև այդ հանգամանքը։ Մյուս կողմից էլ՝ չպետք է ՌԴ-ին ունենալ որպես ևս մեկ հակառակորդ մեզ համար։ Մեր քայլերը կարևոր են։ Այս իշխանությունն է Հայաստանը բերել անդունդի եզրին։

-Հայաստանը կարող էր, չէ՞, այնքան ներուժ գեներացնել այս տասնամյակների ընթացքում, որ ՀՀ սահմանները պահեին հայ զինվորները։

-Տասնամյակների ընթացքում,առավել ևս՝ վերջին 5 տարիներին կար հանձնառություն, կար ժողովրդական նեցուկ, կար խոստում, բայց կար նաև մեծ դրժում։ Եթե այսպես շարունակվի, եթե չլինի մտայնության, կառուցվածքի, ղեկավարության, ղեկավարի դիրքորոշումների փոփոխություն, աստիճանական ասպատակումը, մուտքը Հայաստան և բռնազավթումը կշարունակվի, և մենք լռելյայն վկաները կդառնանք մեր հայրենիքի հանձնման՝ զոհերով ու առանց զոհերի։ Ադրբեջանը, ըստ ՀՀ ղեկավարի, արդեն իրացնում է ցեղասպանություն, և այդ նույն մարդն ուզում է, որ այսօր Արցախի ղեկավարությունը բանակցության սեղանի շուրջ նստի ցեղասպանություն իրականացնող Ադրբեջանի ղեկավարության հետ։ Հայաստանը հրաժարվել է միջազգային մեխանիզմից՝ ասելով՝ դա ռուսների խնդիրն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան