Պուտինը կարող է ՆԱՏՕ-ական Թուրքիա գնալ՝ ցույց տալու, որ չձերբակալեցին․ Էրդողանն էլ դեմ գնա Արևմուտքին՝ առևտուր անի ՌԴ-ի հետ․ Ռուբեն Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ

-Պարո՛ն Մելքոնյան, Ադրբեջանը կրկին ակտիվություն է ցուցաբերում ագրեսիայի տեսակետից։ Երեկ ուշ երեկոյան ԱԱԾ-ն հայտնեց, որ հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Ինչո՞ւ է այնպես ստացվում, որ հակառակորդի նման գործողությունների փաստն ենք արձանագրում պարբերաբար և ոչինչ չի հետևում դրան։

-Տարիներ շարունակ թուրքագետները կանխատեսում են, թե նման մտածողությամբ պետությունը, ինչպիսին Ադրբեջանն է, ինչ քայլերի է ընդունակ, ինչ քայլեր է արել նախկինում և ինչի է պատրաստ հիմա։ Ադրբեջանի այս քայլերն անակնկալ չեն՝ այս մաշեցնող հարձակումները, մետր առ մետր Հայաստանի տարածքների օկուպացիան դասական ադրբեջանական ոճ է, որի մասին մասնագետները խոսում են։ Եվ դրանից բխեցնել խաղաղության պայմանագիր, խաղաղության գաղափար, դրանք կեղծ կատեգորիաներ են, իրականության հետ կապ չունեն։ Տեղի է ունենում այն, ինչ այդ պետության քաղաքական մտածողության արգասիքն է։ Բայց սա էլ վերջը չէ, որովհետև մենք քանիցս այդ պետության ղեկավարից լսել ենք, որ նույնիսկ մայրաքաղաք Երևանը չի համարում լեգիտիմ հայկական տարածք։ Եվ նման պետության ղեկավարի հետ հեռակա այնպես խոսելուն, ինչպես խոսում է Փաշինյանը՝ ասեք, թե որն է մեր քարտեզը, ասեք՝ որն է մեր սահմանը, նա պատասխանելու է ահա այդ ոճով։

Ինչ վերաբերում է համապատասխան կառույցների հայտարարություններին, որքան ինձ հայտնի է՝ այդ կառույցները պետք է ոչ թե հայտարարություններ անեն, դա մամուլի գործառույթն է, այլ անեն համապատասխան քայլեր, ինչին իրենք կոչված են՝ պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, հեռու պահել Հայաստանը տարատեսակ վտանգներից։ Բայց տեսնում ենք, որ իրական սպառնալիքները տարբեր ուժային կառույցների համար, թերևս, հաղթահարելի խոչընդոտներ չեն, դրա համար իրենք զբաղվում են նման հայտարարություններով և բավարարվում են հաղթահարելի խոչընդոտներով՝ ԱԺ պատգամավոր բերման ենթարկելով և այլն, այդ գործում, կարծես, ավելի հմուտ են։

-Եթե այդքան կանխատեսելի են Ադրբեջանը և նրա գործողությունները, ինչո՞ւ ունենք այն, ինչ ունենք։

-Որովհետև ունենք այնպիսի իշխանություն, ինչպիսին ունենք։ 2021-ին վերարտադրվել է այս իշխանությունը, որն արտաքին քաղաքական, հատկապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ոլորտում չի տիրապետում խաղի կանոններին, ավելին՝ անգամ այբուբենին չի տիրապետում։ Եվ երբ մասնագետները, այդ թվում՝ ես, այս իշխանություններին քննադատում ենք, մեր պահվածքը ոչ այնքան քաղաքական է, որքան մասնագիտական։ Թուրքիայի և Ադրբեջանի պատմությունը հաշվի առնելով՝ մենք ներկայացնում ենք նրանց քաղաքական կոնցեպտները, հայերի ու Հայաստանի նկատմամբ նրանց տեսակետները, և նշում, թե դրանք ինչպիսի դրսևորումներ են ունեցել նախկինում և ոչ հեռավոր անցյալում, ինչպիսին են հիմա և ինչպիսին կլինեն հետագայում։ Մենք՝ մասնագետներս, ըստ էության, հանդես ենք գալիս որպես բժիշկներ, որոնք ասում են, թե այս պրոցեսն ինչի է հանգեցնելու։

-Եվ ի՞նչ դեղատոմս եք առաջարկում։

-Դեղատոմսն այսպիսի մտածողության բացառումն է, այս իշխանությունն ապացուցել է, որ այդ կարևորագույն ոլորտում՝ ՀՀ անվտանգության ապահովում, ՀՀ տարածքային ամբողջականության ապահովում, Հայաստանի արտաքին քաղաքականություն, Թուրքիայի և Ադրբեջանի հետ շփում, տոտալ տապալված է․․․ Այս իշխանություններն անկարող են, հմտություններ չունեն, և ամենակարևորը՝ կարծես ցանկություն էլ չունեն ու զբաղված են ինքնախաբեությամբ։ Այսինքն՝ արտաքին թշնամուց ծեծվում են, բայց շատ խրոխտ են ներքին քաղաքական պայքարում։ Եվ այդ ինքնավստահությունը նրանց կտրել է իրականությունից։ Այս իշխանության շարունակումը՝ պետության ղեկին մնալ, նշանակում է այսպիսի կորուստներ և Հայաստանի համար այսպիսի իրավիճակի շարունակություն։

-ԱԱԾ հաղորդագրության մեջ նաև նշված է, որ այդ հատվածում, փաստորեն, Հայաստանի բանակը դիրքեր չի ունեցել։ Ըստ ԱԱԾ-ի՝ «որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության»: Ստացվում է, որ դեռևս սահմանապահ զորքերն այնտեղ ծառայության չեն անցել, բայց և բանա՞կը չի պաշտպանել։

-Ադրբեջանցիների հետ շփվել և հույս ունենալ, որ նրանք կպահեն ինչ-որ պայմանավորվածություն, դա, մեղմ ասած, միամտություն է։ Եթե մինչև 2020 թվականի պատերազմն Ադրբեջանի հետ մեր շփումները պասիվ էին և հեռակա, ապա պատերազմից հետո այդ շփումները, վատ իմաստով, ինտենսիվացել են, և այդ շփումների արդյունքում ձեռք բերված փորձն ապացուցում է, որ Ադրբեջանը չի պահում պայմանավորվածությունները։ Ադրբեջանն ատելության խոսքի կրող է, նախագահից սկսած մինչև հասարակ ադրբեջանցին հայերի նկատմամբ պաթոլոգիկ ատելություն ունեն, այս ամենն իմանալով՝ ինչպե՞ս կարելի է մտածել, որ Ադրբեջանը կպահի իր պայմանավորվածությունը։ Շարքային արցախցին շատ լավ գիտի, որ ադրբեջանցիներն իրենց պայմանավորվածությունները չեն պահում, և դրանց հետ կապված հույսեր չեն կառուցում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան