ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ է ստացել ՌԴ, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներից

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ է ստացել ՌԴ, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներից. այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

 

Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Ուղերձում մասնավորապես ասված է․ 

«Հարգելի՛ Արմեն Վարդանի,

Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր 65-ամյակի առթիվ։

Ռուսաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման գործում Ձեր ջանքերը։

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի եղբայրական ժողովրդի»։ 

 

Շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ 

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Հարգելի՛ Արմեն Վարդանի, 

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: 

Համոզված եմ, որ Ձեր հարուստ կենսափորձը, խորը գիտելիքներն ու մասնագիտական որակները կդառնան հայկական պետականության կայուն զարգացման երաշխիքը: 

Վստահ եմ, որ փոխշահավետ գործընկերության եւ համագործակցության վրա հիմնված մեր երկրների հարաբերությունները կշարունակեն այսուհետ եւս զարգանալ՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

Առիթից օգտվելով, հարգելի՛ Արմեն Վարդանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան բարօրություն եւ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական պաշտոնում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»։

Շնորհավորել է նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

Ուղերձում ասվում է․

«Հարգելի՛ Արմեն Վարդանի, 

Անկեղծ շնորհավորում եմ Ձեզ 65-ամյակի կապակցությամբ:

Ձեր անձնական եւ գործնական որակները, ակտիվ պետական գործունեությունն ու վաստակած հեղինակությունը նպաստում են բարեկամ Հայաստանի խաղաղ եւ կայուն զարգացմանը:

Խորապես համոզված եմ, որ բելառուսա-հայակական կառուցողական համագործակցությունը հետագայում եւս կամրապնդվի՝ մեր երկրների միջեւ ձեւավորված վստաության ու փոխըմբռման հարաբերությունների շնորհիվ: 

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, երջանկություն ու շարունակական հաջողություններ»։