Երկրաշարժերից հետո արդար ընտրությունների ակնկալիքով թուրքերը մոբիլիզացվում են․ Reuters-ի անդրադարձը

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկու տասնամյա կառավարմանը վերջ դնելու լավագույն հնարավորությունը զգալով՝ նրա ընդդիմախոսները մոբիլիզացվում են՝ համոզվելու, որ յուրաքանչյուր քվեաթերթիկ հաշվվելու է մայիսին կայանալիք ընտրություններում և բացառվելու է ցանկացած կեղծիք, քանի որ ակնկալվում է, որ քվեարկությունը բարդ է լինելու, ասվում է Reuters-ի անդրադարձում։

Քանի որ խաղադրույքներն այդքան բարձր են, հնարավոր խախտումների վերաբերյալ մտահոգությունները մեծացել են երկրի հարավ-արևելքում փետրվարյան ավերիչ երկրաշարժերի հետևանքով, որտեղ զոհվել է մոտ 50,000 մարդ, իսկ միլիոնավոր մարդիկ մնացել են անօթևան:

26-ամյա Յիգիթը, որը հարավային Թուրքիայից ժամանած ուսանող է, պատմել է, որ մայիսի 14-ին կհետևի քվեարկությանն իր հայրենի Անթաքիա քաղաքում, որպեսզի համոզվի, որ ոչ ոք չի փորձի քվեարկել իր ծնողների անունով, որոնք մահացել են աղետի ժամանակ:

«Ես կսպասեմ քվեատուփի մոտ, որպեսզի համոզվեմ, որ նրանց փոխարեն ուրիշ ոչ ոք չի քվեարկում»,- նշել է Յիգիթը։

Նրա ծնողները պաշտոնապես մահացած չեն հայտարարվել, քանի որ մարմինները չեն հայտնաբերվել: Նրանք դեռևս հանդես են գալիս որպես ընտրելու իրավունք ունեցողներ, ասել է Յիգիթը։

Ընտրություններն ամենադժվար քաղաքական մարտահրավերն են Էրդողանի համար, որն արդեն իսկ քննադատության էր ենթարկվում ճգնաժամի մեջ գտնվող տնտեսության պատճառով, երբ տեղի ունեցավ երկրաշարժը: Մինչ հարցումները ցույց են տալիս, որ նա զիջում է ընդդիմադիր միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին, մրցավազքը մնում է լարված, իսկ քարոզարշավը դեռ նոր է սկսվում:

Վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը, որը հույս ունի տապալել Էրդողանին, ծրագրում է միջոցներ ապահովել ազատ և արդար ընտրությունների համար, ներառյալ՝ պրոֆեսիոնալների, ինչպիսին է քվեարկությանը հետևելու համար իրավաբանների հավաքագրումը։ Այս մասին հայտնել է DEVA կուսակցության փոխնախագահ Իդրիս Շահինը: Նա նշել է, որ դիտորդները պետք է կարողանան կանխել երկրաշարժի հետևանքով զոհված մարդկանց անուններով ձայներ հավաքելու ցանկացած փորձ։

«Հասկանալի չէ՝ երկրաշարժի գոտում որոշ քաղաքացիներ ո՞ղջ են, թե՞ մահացած, մեր անդամները պետք է զգույշ լինեն ընտրացուցակների նկատմամբ»,- ասել է Շահինը՝ հավելելով, որ այդ թիվը կարող է լինել առավելագույնը 3000-5000:

Ընդդիմադիր կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները նշում են, որ աղետի գոտուց ավելի քան 3 միլիոն մարդու արտագաղթը լրացուցիչ մտահոգություններ է առաջացնում: Երկրաշարժը ավերել է 11 նահանգ, որտեղ ապրում էր 14 միլիոն մարդ:

«Մենք խնդիր ունենք ընտրացուցակները ճիշտ թարմացնելու և քվեատուփերի անվտանգության հարցում նման աղետից հետո»,- ասել է KONDA սոցիոլոգիական կազմակերպության խորհրդի անդամ Բեքիր Ագիրդիրը:

YSK-ի ընտրական խորհուրդը հայտնել է, որ հարավ-արևելքում ընտրությունների անցկացման համար խոչընդոտներ չկան, և հայտարարել է լրացուցիչ միջոցների մասին, ինչպիսիք են ընտրողների համար քվեատուփերի տեղադրումը ժամանակավոր կացարաններում, ինչպես նաև նրանց, որոնք տեղափոխվել են, թույլ տալ՝ հեշտությամբ փոխել իրենց գրանցման հասցեն:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Մեհմեթ Ռուստու Տիրյակին ասել է, որ երկրաշարժից տուժած տարածքներում գրանցված է մոտ 9 միլիոն ընտրող։ Թեև ենթադրվում էր, որ նրանցից 300,000-ից 500,000-ը փոխել են հասցեները, աղետի գոտին լքածներից շատերը, այնուամենայնիվ, չեն արել դա։

Էմմա Չոբանյան