Շիրակի մարզում որդեկորույս ընտանիքներից մեկը հրաժարվել է հետմահու տրվող մեդալից

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Այսօր Շիրակի մարզում հետմահու «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներ հանձնվեցին 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից զոհված 12 զինծառայողների։ «Արիության» մեդալով պարգևատրվեց միայն մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը, մյուսները՝ «Մարտական ծառայության» մեդալներով։ Մեդալները զոհվածների ընտանիքի հարազատներին հանձնում էր Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը։

«Մարտական ծառայության» մեդալի արժանացած Սառնաղբյուր գյուղի բնակիչ Փարսադան Երջանիկի Մկրտչյանի կինն ու որդին, իրադարձության պահին տեղեկանալով, թե ինչ մեդալով են պարգևատրելու, ի նշան բողոքի՝ դուրս եկան դահլիճից։ Փարսադան Մկրտչյանի որդին՝ Գագիկ Մկրտչյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դա վիրավորանք է իրենց հասցեին։ Նա պատմեց, որ հայրը, լինելով 20 տարվա զինծառայող, միայնակ է պահել դիրքերը՝ 45 րոպե շարունակ կրակելով ու թշնամու մոտ տպավորություն ստեղծելով, թե անձնակազմ կա։ Մինչդեռ, ըստ Գագիկ Մկրտչյանի, անձնակազը դիմել էր փախուստի, հերթափոխին դիրքերում մնացել էր միայն հայրը, որը զոհվել է Բայրաքթարի հարվածից։

Որդին պահանջում է հետաքննություն՝ հոր զոհվելու հանգամանքները պարզելու համար։ «Այսօր հանձնում են «Մարտական ծառայության» մեդալ, որին ինքը արժանի չէ։ Ինքս զինվորական եմ, լավ գիտեմ՝ ով ինչ մեդալի է արժանի, այդ մեդալը կարող է ստանալ պատերազմի ակտիվ մասնակից, ողջ մնացած զինվորականը։ Մեր վրդովմունքը դա է։ Եթե ինքը մեդալի պիտի արժանանար, ապա միայն «Արիության» մեդալի կամ «Մարտական խաչ» մեդալի»,- ասաց Գագիկ Մկրտչյանը։

Արմիկ Մովսիսյան