Էրդողանը հայտնել է Աքքույու ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման օրը

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին երկիրը նպատակադրված է նոր նվաճումների։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը, գրում է Անադոլու գործակալությունը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Թուրքիայի հաջողության և տեխնոլոգիական առաջընթացի վառ օրինակը հայրենական TOGG էլեկտրական մեքենան է։ Էրդողանն ասել է, որ ապրիլի 3-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կստանա հայրենական արտադրության առաջին էլեկտրական մեքենան ու հավելել, որ ապրիլին Թուրքիայում կհայտարարվի պաշտպանական արդյունաբերության բազմաթիվ խոշոր նախագծերի մասին։

Թուրքիայում շահագործման կհանձնվեն ռազմածովային նավատորմի դրոշակակիրը՝ Anadolu դեսանտային նավը, ինչպես նաև Hürjet ինքնաթիռը։

Էրդողանը նաև հայտնել է, որ որ կառուցվող «Աքքույու» ԱԷԿ-ում ապրիլի 27-ին միջուկային վառելիք կբեռնվի։ Այսպիսով, ատոմակայանը պաշտոնապես կներառվի միջուկային օբյեկտների ցանկում։

Մեկ այլ կարևոր իրադարձություն էլ, ըստ Էրդողանի, Ֆիլոս շրջանում գազի բաշխման օբյեկտի բացումն է, որը թույլ կտա սկսել գազի մատակարարումը Սև ծովի թուրքական հատվածում գտնվող Սաքարյա հանքավայրից։

Էմմա Չոբանյան