Վայրի կենդանիները՝ հայ օլիգարխների խրախճանքի զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս Էջմիածնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխվեցին գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող  վագրը և գորշ արջերը:  Կենդանիների առողջական վիճակը մասնագետները գնահատում են ոչ բավարար: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի գլխավոր խնդիրն այսօր այդ կենդանիների հետագա ճակատագրի հարցն է: Կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ կենդանիները հյուծված են ու թերսնված։ «Բավական սթրեսային վիճակում են»,- նշեց նա։

Աշխարհի մի շարք երկրներում արգելված է վագրը պահել տնային պայմաններում: Հայաստանում սա որևէ կերպ չի կանոնակարգվում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Գաղտնիք չէ, որ Հայաստանում տարբեր մեծահարուստներ ունեն վայրի կենդանիներ, որոնք հաճախ օգտագործվում են որպես խրախճանքի ու ինքնահաստատման առարկա։

Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում նշված է՝ որ անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը: Սակայն մեզանում այդ կենդանիները հիմնականում պահվում են դրանց տերերի՝ բնությունից լիակատար անտեղյակության ու ստորացնող պայմաններում, ինչի հետևանքով էլ բազում հիվանդությունների զոհ են դառնում:

«Փրո փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի գնահատմամբ խնդիրը բավական լուրջ է և ժամանակն է այն արմատախիլ անել։

 Անի Մնացականյան