Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի խորհրդարանում

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարան և հանդիպել Սենատի անդամ Լիլիամ Քեշիշյանի, «Ուրուգվայ-Հայաստան» բարեկամական խմբի և Ուրուգվայում «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ։ Այս մասին տեղեկացրել է ինքը Ստեփանյանը համացանցային գրառմամբ:

Գեղամ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամական խմբի և ֆորումի անդամներին Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու, ինչպես նաև Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականությանը և դրան հակազդելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև շարունակվող շրջափակման վերացման ուղղությամբ միջազգային հանրության ներգրավվածությանն ու ակնկալվող աջակցությանը վերաբերող հարցերի։ Քննարկվել են նախանշված ուղղություններով համագործակցության հետագա քայլերը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատասխանատու Արամ Մուրադյանը և ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի և Ուրուգվայի Հայ Դատի Հանձնախմբի անդամ Արփի Հոճաճանեանը։