Ռուսական նավթի ներմուծման մասնաբաժինը վրացական շուկայում աճել է

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմից հետո վրացական շուկայում ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման տեսակարար կշիռն աճել է մինչև 70 տոկոս: Այս մասին գրում է Aliq Media-ն։

Տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը ներմուծել է 162,746 մլն դոլարի (204 հազար 362 տոննա) նավթամթերք, որում ռուսական արտադրանքի մասնաբաժինը կազմել է ընդամենը 14 տոկոս։ Նախորդ տարվա առաջին 2 ամսում Ռուսաստանից ներկրվել է 23,128 մլն դոլարի (29 հազար 739 տոննա) նավթամթերք։

Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը գնել է 158,355 մլն դոլարի (196 հազար 491 տոննա) նավթ և նավթամթերք, որից 108,575 մլն դոլարը (149 հազար 195 տոննա) կամ ընդհանուր ներմուծման 68,5 տոկոսը եղել է Ռուսաստանից:

Ինչ վերաբերում է երկրորդ խոշոր ներկրողին՝ Ռումինիային, ապա նրա մասնաբաժինը ընդհանուր ներմուծման մեջ նվազել է։ 2022 թվականի 2 ամսում Վրաստանը Ռումինիայից գնել է 41,799 մլն դոլարի (53 հազար 122 տոննա) նավթամթերք, իսկ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին գնել է 23,442 մլն դոլարի (27 հազար 218 տոննա) նավթամթերք։

Ըստ Geostat-ի՝ հարևան Ադրբեջանից վառելիքի ներկրումը նվազագույնի է հասել: Եթե ​​անցյալ տարի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանն Ադրբեջանից գնել է 27,450 մլն դոլարի նավթ և նավթամթերք (36 հազար 879 տոննա), ապա այս տարի այդ ցուցանիշը 2 ամսում նվազել է մինչև 1,885 մլն դոլար (1 682 տոննա)։