ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի։
Մարտական դիրքերում նախարարը հանդիպել է զորամիավորման հրամանատարության հետ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության առանձնահատկություններին, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ։
Նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է լավագույն դիրքապահ զինծառայողներին։