15 մլն 172 հազար 500 դրա­մի վնաս՝ ապօրինի անտառահատումների հետևանքով. գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բ.Պ.-ն, 2020 թվա­կա­նի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը զբաղեցնելով «­Հա­յան­տառ» ՊՈԱԿ-ի «Դ­սե­ղի ան­տառտն­տե­սութ­յուն» մաս­նաճ­յու­ղի Դ­սե­ղի ան­­տառ­պե­տութ­յան 5-րդ պա­հա­բաժ­նի ան­տա­ռա­պա­հի պաշ­տո­նը, իր վրա դրված պար­տա­կա­նութ­յուն­նե­րը պատ­շաճ չկա­տա­րելու հետևանքով՝ կազմա­կեր­պության ու պե­տութ­յան իրավունքներին և օրինա­կան շահե­րին անզ­գու­շութ­յամբ պատ­­ճա­ռել է ծանր հետևանք՝ 15 մլն 172 հազար 500 դրա­մի վնաս․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝ Բ.Պ.-ն նշված պա­հա­բաժ­նում պար­­բե­րա­բար շրջայ­ցեր չի իրա­կա­նաց­րել, չի կազ­մել շրջայ­ցե­րի ար­ձա­նագ­րութ­յուն­ներ, անտառխախտման որևէ դեպք չի հայտ­նա­բերել ու չի արձանագրել, սակայն 2020 թվա­կա­նի նոյեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 24-ն­ ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ա­պօ­րի­նի հատ­վել են տար­բեր տե­սա­կի ու տրամագծի 112 ծառեր և 10 ճյուղեր:

2021 թվականի օգոստոսի 11-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023 թվականի մարտի 23-ին Բ.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրյալ Բ.Պ.-ն չի վերականգնել 15 մլն 172 հազար 500 դրա­մի պատճառված վնասը:

Լոռու մարզի դատախազի կողմից 2023 թվականի մարտի 28-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Բացի այդ, դատարան է ներկայացվել պետությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցադիմում:

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 20-ին Բ.Պ.-ի վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (միաժամանակ ներկայացվել է հայցադիմում՝ պետությանը պատճառված 5 մլն 43 հազար դրամ վնասի վերականգնման նպատակով):