Չեմ կարծում՝ գլխավոր դատախազը համարձակություն ունի Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի համոզմամբ՝ նախքան Ազգային անվտանգության ծառայության կողմից կոռուպցիոն սխեմաների բացահայտմանն անդրադառնալը նախևառաջ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ՀՀ-ում 30 տարի անպատժելի համարվող անձինք այլևս դառնում են  օրենքի առաջ հավասար. «Անպատժելիության համակարգն, ըստ էության, քայլ առ քայլ վերանում է և անպատժելիների մի ամբողջ դաս դառնում է սովորական հողեղեն քաղաքացի և օրենքի առաջ ենթարկվում է պատասխանատվության, իսկ դա ամենավարդագույն երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը: 

««Նաիրիտի» հետ կապված ֆինանսական ներդրումների յուրացումներ, օվշորային սկանդալներ ՝ պանամյան և կիպրոսյան. մենք  անընդհատ պետք է բարձրաձայնենք, որ նաև այս փաստական հիմքերով ներկայացված կոռուպցիոն հանցագործությունների ուղղությամբ  կատարվեն գործողություններ»,-ասաց նա: 

Անդրադառնալով բացահայտումների ֆոնին մարդու իրավունքների պաշտպանությանը՝ Արթուր Սաքունցը խոսեց նաև ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների մասին և ընդգծեց.«Դրա համար կարող են հիմնավորում ներկայացնել դատարան, ցույց տալ՝ թե ինչ հիվանդություններ ունի Մ. Գրիգորյանը, որոնք անհամատեղելի են, բայց  պետք է նաև հիմնավորեն, որ ազատության մեջ մնալով Գրիգորյանը չի ազդի նախաքննության մարմնի վրա»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը Մանվել Գրիգորյանի շուրջ կատարվողի մասին խոսելիս առանձնացրեց հատկապես  Սերժ Սարգսյանի գործոնը և նշեց, որ առանց ՀՀ 3-րդ պաշտոնաթող նախագահի իմացության նման բան չէր կարող լինել. «Ես գտնում եմ, որ  Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է բոլորը ներգրավվեն որպես մեղադրյալներ»,-ասաց նա՝ ընդգծելով սակայն, որ չի կարծում՝ գլխավոր դատախազը համարձակություն ունի Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու:

Մանրամասները՝ տեսանյութում: