Հռոմի ստատուտի վավերացումը կրակի վրա յուղ լցնել է․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Հռոմի ստատուտի վավերացումը կրակի վրա յուղ լցնել է»,-Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մինչ իշխող ուժից չեն հստակեցնում, թե արդյոք պատրաստվում են վավերացնել Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրաման տված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, ընդդիմությունից շարունակում են քննադատել՝ պնդելով, թե իշխանությունները լարում են առանց այդ էլ ճգնաժամում գտնվող ռուս-հայկական հարաբերությունները։

«Առնվազն այս մթնոլորտում ամբողջական լեգիտիմ հնարավորություն ուներ Հայաստանը այդ հարցը ընդհանրապես չարծարծելու», – ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանը ստորագրի էլ, դա որևէ կերպ չի ազդելու, որ Հաագայի դատարանի որոշումը Ադրբեջանի համար պարտադիր լինի, քանի որ Ադրբեջանը դրան չի միացել։։

Մանուկյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը «կրակի վրա յուղ լցնել» է։

Մյուս կողմից՝ ընդդիմադիր պատգամավորը կասկածի տակ է դնում Սահմանադրական դատարանի որոշումը։

Նշենք, որ բարձր դատարանն անցած շաբաթվա վերջին որոշեց՝ Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Սահմանադրությանը։ Մինչդեռ 2004-ին։ Սահմանադրական դատարանը որոշել էր, որ փաստաթղթով ամրագրված որոշ պարտավորություններ չեն համապատասխանում Հայաստանի մայր օրենքին։

Հավելենք, որ միջազգային իրավունքի մասնագետները պնդում են՝ եթե Հայաստանը միանա Հռոմի կանոնադրությանը, ապա Երևան ժամանելու դեպքում Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի։

Մանրամասները՝ տեսանյութում։