Ալիևն իր ընտանեկան բիզնեսի աշխատակցին նշանակել է պաշտպանական արդյունաբերության փոխնախարար

Լուրեր

13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ընտանեկան բիզնեսի աշխատակիցներին նշանակել պետական պաշտոններում, այդ թվում՝ ռազմական ոլորտին առնչվող։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ Ալիևի մարտի 15-ի հրամանով Վուգար Մուսթաֆաևը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար։

36-ամյա Մուսթաֆաևը ֆինանսական վերահսկողության ոլորտի մասնագետ է։ 2014 թվականից զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Ալիևներին պատկանող PASHA Holding-ում և հարակից ընկերություններում։ 2014 թվականին նշանակվել է հոլդինգի գործադիր տնօրենի խորհրդական, PAŞA Sığorta և PAŞA Həyat Sığorta ապահովագրական ընկերությունների վերստուգիչ հանձնաժողովի նախագահ։

2021 թվականին նա նշանակվել է Թուրքիայում PASHA Holding ներկայացուցչության ղեկավար, ինչպես նաև PDT և Gayrımenkul A.Ş. ստամբուլյան ընկերությունների հսկիչ խորհրդի նախագահ։

Հավելենք, որ PASHA Holding-ն Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հոր՝ Արիֆ Փաշաևի սեփականությունն է, բաժնեմասեր ունեն նաև նախագահ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները։ 2013 թվականից Արիֆ Փաշաևը հոլդինգի կառավարումը փոխանցել է Լեյլա և Արզու Ալիևաներին։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ այս հոլդինգի մեկ այլ աշխատակցի՝ Ագիլ Գուրբանովին Ալիևը նշանակել էր պաշտպանության փոխնախարար։

Էմմա Չոբանյան