Ահազանգի հիման վրա ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այց է կատարել ՀՀ ՊՆ N զորամաս
Հասարակություն
22.06.2018 | 18:59ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված ահազանգի հիման վրա հունիսի 21-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը չհայտարարված այց է կատարել ՀՀ ՊՆ N զորամաս:
Այցելության ընթացքում ՄԻԲԿ կենտրոնի պետը հանդիպումներ է ունեցել զորամասի հրամանատարական կազմի և ժամկետային զինծառայողների հետ, քննարկել զորամասում առկա խնդիրներն ու զինծառայողներին հուզող հարցերը: