Հայաստանը որդեգրել է շարունակական, ամուր ներգրավվածություն բոլոր գործընկերների հետ՝ ինքնիշխան հավասարության հիման վրա. Զոհրաբ Մնացականյանը՝ ԱլԳ հանդիպմանը

Լուրեր

19.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ՀՀ միջազգային հեղինակության մասին // Ադրբեջանի արտահանումն այս տարի ՀՀ՝ 23,5 մլն դոլար․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 12:04
Զանգվածային ցույցերի ֆոնին Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել․ Մակրոնը չի ընդունել
19.10.2026 | 11:56
Թել Ավիվից Վիեննա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում՝ ռումբի մասին սպառնալիքի պատճառով
19.10.2026 | 11:48
ՀՖՖ-ն ցավակցել է Անտոնիո Ֆերնանդեսին
19.10.2026 | 11:40
«Ազատությունից զրկված անձինք պետք է զգան, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր»․ Ծովինար Թադևոսյան
19.10.2026 | 11:31
Մակրոնը հանդարտության կոչ է արել ցուցարարներին և հայտարարել, որ ջարդարարների նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն
19.10.2026 | 11:24
Հայաստանում հետախուզվող անձ է ձերբակալվել և հանձնվել Գերմանիային․ նա մեղադրվում է խմբակային բռնության մեջ
19.10.2026 | 11:13
Հայ մարզիկը դարձել է սեղանի թենիսի կանանց Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 11:05
Ադրբեջանը 2026 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանք
19.10.2026 | 10:59
Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից
19.10.2026 | 10:47
Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառները և կրկին քննադատել Զելենսկիին
19.10.2026 | 10:36
Հայ ըմբիշները մեկ մեդալով կվերադառնան Մ-23 ԱԱ-ից
19.10.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 19-ի դրությամբ
19.10.2026 | 10:13
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 10:05
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին 15 հազարական դրամ վճարելու գործով նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Հունիսի 22-ին Մինսկում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էր Հարևանության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը:

ԱլԳ անդամ պետությունների արտգործնախարարների լիագումար նիստի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդես եկավ ելույթով, որում, կարևորելով ԱլԳ շրջանակներում ներգրավվածությունը, ընդգծեց, որ այն շարունակում է արդյունավետ հարթակ հանդիսանալ համագործակցության ոգին առաջ մղելու համար: «Մենք կշարունակենք հաստատակամ քայլեր ձեռնարկել մեր հարաբերություններում այդ ոգին ամրապնդելու և գործընկեր երկրների միջև վստահությունն և փոխադարձ հարգանքն ընդլայնելու ուղղությամբ»: Կարևորելով 2017թ․ բրյուսելյան գագաթաժողովին ընդունված «20 արդյունք մինչև 2020»-ը, որի առանցքը ԵՄ-ի, Արևելյան հարևանների և գործընկեր երկրների միջև տարածաշրջանային փոխկապակցվածության, համագործակցության և երկխոսության խրախուսումն է, նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը վերահաստատում է այս օրակարգի առաջմղմանը նպաստելու իր հանձնառությունը։

Նախարար Մնացականյանը կարևորեց Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին։ Նախարարը նաև բարձր գնահատեց քաղաքացիական հասարակության հետևողական ներգրավվածությունը Արևելյան գործընկերության օրակարգային հարցերի շրջանակներին։

Նախօրեին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստի առնչությամբ նախարար Մնացականյանը նշեց, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկմանը հետևած այդ հանդիպումը գործնական հնարավորություն ընձեռեց գնահատելու գործընկերության առկա մակարդակը և ուրվագծելու առաջիկա գերակայությունները։

Անդրադառնալով Հայաստանում վերջին զարգացումներին՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության աներեր հանձնառությունը Հայաստանի ժողովրդի կողմից տրված մանդատը հաստատակամորեն իրականացնելու և օրենքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման, երկրում բոլոր ուղղություններով արդարության և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ: Կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների առնչությամբ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է շարունակական, կանխատեսելի և ամուր ներգրավվածություն բոլոր բարեկամների և գործընկերների հետ՝ ինքնիշխան հավասարության հիման վրա, որն ուղղված է Հայաստանի շահերի առաջմղմանը, փոխադարձ շահավետ համագործակցության և գործընկերության խրախուսմանը։

ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար, և դրան պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի։ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, մարդկանց միջև շփումների խոչընդոտումը պետք է հստակորեն մերժվեն։

Ե՛վ ԵՄ անդամ երկրները, և՛ Արևելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձևաչափի աշխատանքները»։

Եզրափակելով իր խոսքը՝ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստակամ է ստանձնելու առավել լայն պատասխանատվություն և ներգրավվածություն Եվրամիության, ԵՄ անդամ պետությունների և գործընկեր երկրների հետ՝ անվտանգ, կայուն և բարգավաճ հարևանությամբ ընդհանուր տարածաշրջանի ձևավորման համար։