Ի՞նչ խախտումներ են արձանագրվել Անիի ՏԻՄ ընտրություններում

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անիի ՏԻՄ ընտրություններն անցան արտաքուստ հանդարտ, սակայն իրականում լարված մթնոլորտում։ Թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովի տվյալներով, 15 հազար 918 ընտրող ունեցող Անիում այսօրվա ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 9870 հոգի, այսինքն՝ ընտրողների 62,01 տոկոսը։ Մասնակցությունը եղել է բավականին ակտիվ։

Թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովը գրանցել է մեկ միջադեպ, որը տեղի էր ունեցել ընտրողների ամենամեծ թվաքանակ ունեցող տեղամասում՝ թիվ 33/03-ում՝ Մարալիկի մշակույթի տանը։

Տարեց մի տղամարդ ընտրություն կատարելուց հետո ծրարում երկու քվերաթերթիկ էր դրել, նրան այդ մասին տեղյակ էր պահել հանձնաժողովի անդամներից մեկը՝ դրոշմանիշը խփելիս։ Տղամարդը պահանջել էր իրեն նոր ընտրության հնարավորության տալ, քանի որ, ըստ նրա, քվերաթերթիկները իրար կպած են եղել, իր «ընտրայլին» չի կարողացել ձայն տալ ոչ իր մեղքով։
Ինչևէ, հանձնաժողովից մեզ պարզաբանեցին, որ միջադեպը հարթված է, նրան նոր ընտրության հնարավորություն են տվել։

Մարալիկի մշակույթի տնից ոչ հեռու գտնվող թիվ 1-ին դպրոցի դիմաց, որտեղ տեղակայված է թիվ 33/01 ընտրատեղամասը, մի քանի երիտասարդ տղաներ էին կանգնած, ակնհայտ էր, որ վերահսկողություն էին իրականացնում, իրենց անծանոթ մարդկանց էլ մոտենում ու հարցնում էին՝ դուք ո՞վ եք։ Բացառություն չէինք նաև մենք, երբ իմացան լրագրող ենք, անմիջապես հետաքրքրվեցին՝ որ ԶԼՄ-ից ենք ու իրենց մոտ նշումներ արեցին։

Տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ալվարդ Արիստակեսյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ընտրություններն ընթանում են խաղաղ, բնականոն հունով, առանց արտառոց դեպքերի։

Մենք հետաքրքրվեցինք, թե ովքեր են դրսում կանգնած տղաները, որին ի պատասխան հանձնաժողովի նախագահն ասաց․ «Ճիշտն ասած, չեմ հետաքրքրվել, ոստիկանները դրսում են, թող իրենք հետաքրքրվեն»։
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Գևորգ Քոթանջյանի տեղեկացմամբ, իրենք Անիում արձանագրել են մի քանի ընտրախախտում։

Ժամը 14․00-ի դրությամբ «Անկախ դիտորդի» արձանագրած լուրջ խախտումներից է ընտրողի ընտրության բացահայտումը, ընտրողը վստահված անձին ցույց է տվել, թե ում է տվել իր քվեն։

«Վստահված անձերի կասկածելի ակտիվություն է նկատվում, եթե դուրս գանք քաղաք՝ ընտրատեղամասերից ոչ հեռու, կտեսնենք մեծ թվով տղամարդիկ, որոնք ցանկացած ընտրություններում փորձում են ինչ-որ ազդեցություն ունենալ ընտրությունների վրա։

Եթե մարդիկ հավաքվել են ու մի քանի ժամ է՝ այստեղ են, ուրեմն կա ինչ-որ ակնկալիք»,-ասաց Գևորգ Քոթանջյանը։
Հիշեցնենք, որ Անիի ՏԻՄ ընտրություններին մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Ազգ-համայնք» դաշինքը՝ Անիի նախկին, 18 տարվա համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, «Հայկական երազանք» կուսակցությունը, որի թեկնածուն Ագուն Սաղաթելյանն է։ Այս անգամ մասնակցում էնաև նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի համայնքապետի թեկնածուն Սառնաղբյուրի գյուղի բնակիչ Արմենակ Նաջարյանն է։ Վերջինս 2022 թվականի սեպտեմբերի 26-ին Անիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Արտակ Գևորգյանի գլխավորած դաշինիքի ցուցակում երկրորդ տեղն էր զբաղեցնում։

Արմիկ Մովսիսյան