ԶՈւ ԳՇ պետը պատվոգրեր է հանձնել մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին

Լուրեր

16.01.2026 | 19:38
Դատավոր Երեմ Եսոյանը հերքում է իր առնչությունը «Դոնմալ»-ի հետ կապված կոռուպցիոն գործին
16.01.2026 | 19:30
ՄԹ դեսպանը մեկնաբանել է հայ գեղասահորդների՝ Եվրոպայի առաջնությանը չմասնակցելու հարցը
16.01.2026 | 19:25
Ամերիկյան հիմնադրամը 225 միլիարդ դոլարի դատական ​​​​հայց է ներկայացրել ՌԴ-ի դեմ՝ Ռուսական կայսրության պարտքերի համար
16.01.2026 | 19:13
600 կմ երկարությամբ էլեկտրագծեր կնորոգվեն. Ռոմանոս Պետրոսյան
16.01.2026 | 19:00
ՌԴ-ի գլխավոր կորուստը ՀՀ-ում՝ հանրային աջակցության կորուստն է, ոչ թե Թրամփի ուղու ստեղծումը կամ ԵՄ դիտորդները․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 18:53
Բաքվում Հնդկաստանի դեմ միջազգային համաժողով է անցկացվել
16.01.2026 | 18:43
Չինաստանը և Կանադան հայտարարում են մաքսատուրքերի մեղմացման մասին Քարնիի և Սի Ցզինպինի միջև Պեկինում հանդիպումից հետո
16.01.2026 | 18:34
Տիմոշենկոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը
16.01.2026 | 18:25
Անթալիա․ Անի Ամիրաղյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
16.01.2026 | 18:16
«Ռոսատոմ»-ի ձեռնարկության տնօրենը ձերբակալվել է՝ Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու կասկածանքով
16.01.2026 | 18:11
Բոլոր գերիների վերադարձը ժամանակի հարց է՝ ըստ Ալեն Սիմոնյանի // ՊԵԿ պաշտոնյաներ են կալանավորվել․ ԼՈՒՐԵՐ
16.01.2026 | 18:02
Արդարացվել են Ստեփանակերտի քաղաքապետը և ավագանու հինգ անդամները
16.01.2026 | 18:00
Հայաստանի հավաքականի դարպասապահը նոր պայմանագիր է կնքել
16.01.2026 | 17:55
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց
16.01.2026 | 17:45
Հրատապ մեկ անձից գնումները 2025-ին ավելացել են
Բոլորը

Նոր ձևաչափով անցկացվող վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայինները մարտի 25-ին ավարտել են իրենց 25-օրյա հավաքները։
Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։

ՊՆ հաղորդմամբ՝ ողջունելով վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, մարտական հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության և կարգապահության համար։

Կարևորելով 25-օրյա հավաքների դերն ու դրանց ընթացքում պահեստազորայինների՝ զինվորական գիտելիքների շարունակական բարձրացման անհրաժեշտությունը, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով։