Կիևում հայտնել են Մեդվեդչուկի կնոջ՝ 12 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածքի կալանքի մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընտանիքի հետ Ռուսաստանում գտնվող ուկրաինացի ռուսամետ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կնոջ՝ հեռուստահաղորդավարուհի Օքսանա Մարչենկոյի 12 միլիոն դոլար արժողությամբ «թաքնված ակտիվները» կալանվել են։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուկրաինայում Օքսանա Մարչենկոյին կասկածում են ռուսական օկուպացիոն խմբերին ֆինանսավորելու մեջ։

Դատարանի որոշումը վերաբերում է Զապորոժիեում «Ա․Մ․Կուզմինի անվան Դնեպրոսպեցստալ Էլեկտրամետաղագործական գործարան» ԲԲԸ ակցիաների 6,8%-ին, որոնք Մարչենկոն ղեկավարում է երեք օֆշորային ընկերությունների միջոցով, պնդում են Անվտանգության ծառայությունից։ Այս ձեռնարկությունը մասնագիտացած է մոտ 1000 տեսակի պողպատի և մետաղական արտադրանքի արդյունաբերական արտադրության մեջ։

Փետրվարի վերջին Անվտանգության ծառայությունը հայտնել էր Մեդվեդչուկի կնոջ՝ ավելի քան 153 մլն դոլարի ունեցվածքի կալանքի մասին։

Ներկայում հետաքննությունը շարունակվում է Իվանո-Ֆրանկովսկի մարզում՝ շրջանային դատախազության հետ համատեղ։

Տաթև Ֆռանգյան