Իրաքը Թուրքիային խնդրում է մեծացնել ջրի հոսքը Եփրատում

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Իրաքի Ջրային ռեսուրսների նախարարությունը Թուրքիային կոչ է արել մեծացնել ջրի հոսքը Եփրատ գետում այն բանից հետո, երբ Իրաքի վարչապետի այցը հաջողությամբ կրկնապատկել է ջրի հոսքը Տիգրիսում, գրում է Rudaw-ն։

Ջրային ռեսուրսների նախարար Աուն Դիաբը կոչ է արել «թուրքական կողմին ավելացնել Եփրատ գետից ջրի բացթողումները և շարունակել քննարկումներն ու ամուր հիմքեր դնել, որոնք երաշխավորում են Իրաքի բաժինը»։

Երեքշաբթի Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի այցը Թուրքիա չափելի հաջողություն ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնեց կրկնապատկել Տիգրիս գետի ամբարտակներից բաց թողնվող ջրի քանակը մեկ ամսով՝ ասելով, որ որոշումը կայացվել է «Իրաքի տագնապը թեթևացնելու համար»:

Թուրքիան նաև մեծ ամբարտակներ է կառուցել Եփրատի՝ Իրաք հոսող երկրորդ խոշոր գետի վրա։

Եփրատ և Տիգրիս գետերի ջրի մակարդակը, որը կիսում են Իրաքը, Սիրիան և Թուրքիան, վերջին տարիներին կտրուկ նվազել է: Իրաքի Ջրային ռեսուրսների նախարարության անցյալ տարեվերջին հրապարակված զեկույցում նախազգուշացվում է երկրին սպառնացող ավելի տաք կլիմայի սպառնալիքների մասին։ Կանխատեսվում էր, որ եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն ջրի մակարդակի նվազման դեմ պայքարելու համար, Իրաքի երկու հիմնական գետերը մինչև 2040 թվականը կցամաքեն։

Նախարարությունը կոչ է անում Անկարային և Բաղդադին շարունակել «բանակցությունները տեխնիկական պատվիրակությունների փոխանակման միջոցով՝ երկու կողմերին բավարարող համապատասխան լուծումների հասնելու նպատակով»։

Էմմա Չոբանյան