Մեծ Բրիտանիայի թագավորը հետաձգել է պետական այցը Ֆրանսիա՝ բողոքի ակցիաների պատճառով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի առաջին պետական այցը Ֆրանսիա, որը պետք է սկսվեր կիրակի, որոշվել է հետաձգել, քանի որ երկրում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը՝ ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այցի հետաձգման մասին պաշտոնապես հայտնել է Ելիսեյան պալատը, թեև Ֆրանսիայի իշխանությունների նախօրեին վստահեցրել էին, որ միապետի անվտանգության հետ կապված մտահոգություններ չկան, և ճամփորդությունը տեղի կունենա հաստատված պլանի համաձայն։

Այցը պետք է տևեր երեք օր և ավարտվեր երեքշաբթի՝ Վերսալի պալատում Չարլզ թագավորի և նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ ընթրիքով։ Սակայն հենց այդ օրը Ֆրանսիայի արհմիությունները ևս մեկ ազգային ցույց են նախատեսել։

Նշենք, որ տարեսկզբից սա կլինի տասներորդ զանգվածային բողոքի ցույցը։

Չարլզ III-ի այցի նոր ամսաթիվը դեռևս չի հայտարարվել, սակայն Մակրոնն արդեն հավաստիացրել է, որ հանդիպումը տեղի կունենա հնարավորինս շուտ, «որպեսզի Նորին մեծությունն ընդունվի բարեկամական հարաբերություններին ավելի համապատասխան պայմաններում»։

Տաթև Ֆռանգյան