Human Rights Watch-ը Թուրքիային կոչ է անում հետաքննել Սիրիայում Նովրուզի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունը

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Human Rights Watch-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սիրիական ազգային բանակի զինված խմբավորման երեք անդամներ Աֆրինի Ջինդերիս քաղաքում Նովրուզի տոնակատարության ժամանակ սպանել են նույն ընտանիքից չորս խաղաղ բնակիչների, գրում է Bianet-ը։

«Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակին (SNA) պատկանող զինված խմբավորման երեք անդամներ 2023 թվականի մարտի 20-ին կրակ են բացել քուրդ ընտանիքի վրա Սիրիայի հյուսիսում գտնվող Ջինդերիս քաղաքում, երբ նրանք տոնում էին Նովրուզը՝ քրդական Նոր տարին»,- ասվում է Human Rights Watch (HRW) հայտարարության մեջ:

Կազմակերպությունը կոչ է արել Թուրքիային անկախ և թափանցիկ հետաքննություն սկսել այդ իրադարձության հետ կապված։

Human Rights Watch-ի Մերձավոր Արևելքի բաժնի փոխտնօրեն Ադամ Քուգլն ընդգծել է, որ այս սպանությունները տեղի են ունենում «թուրքական ուժերի և նրանց կողմից լիազորված տեղական սիրիական խմբավորումների կողմից մարդու իրավունքների անհասցե խախտումներից հետո»:

«Թուրքիան թույլ է տվել այս մարտիկներին անպատիժ բռնության ենթարկել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող մարդկանց»,- ասել է Քուգլը:

Նշվում է, որ HRW-ը զրուցել է սպանված եղբայրներից մեկի հարազատների, հանցագործության երկու ականատեսների, հարևանի և տեղացի մարդասիրական աշխատակցի հետ Ջինդերիսի մոտակայքում գտնվող Աֆրին քաղաքում, ինչպես նաև ուսումնասիրել է մարմինների լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք արվել են սպանությունից հետո։ Չորս զոհերը եղբայրներ են։ Ականատեսները և մարդասիրական աշխատողը հաստատել են, որ գրոհայինները եղել են Սիրիայի ազգային բանակի «Ջեյշ ալ-Շարքիյահ» խմբավորումից։

HRW-ի հայտարարության մեջ կոչ է արվում Թուրքիային հետաքննել սպանություններն ու ապահովել, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Նշվում է նաև, որ Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունը SNA խմբավորումներին, որոնք ներգրավված են մարդու իրավունքների կրկնվող կամ համակարգային և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներում։

Էմմա Չոբանյան