Գիտնականները վերծանել են Բեթհովենի ԴՆԹ-ն՝ որոշելու նրա մահվան պատճառը

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Քեմբրիջի համալսարանի մի խումբ գիտնականների հաջողվել է վերծանել գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ԴՆԹ-ն, սակայն նրանք չեն կարողացել ճշգրիտ որոշել նրա վաղաժամ մահվան պատճառը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մի խումբ հետազոտողներ Տրիստան Բեգի գլխավորությամբ վերլուծել են Բեթհովենի մազերի փնջերը, որոնք պահված են եղել մասնավոր հավաքածուներում (ընդհանուր առմամբ 8 փունջ է եղել, սակայն միայն 5-ն են ճանաչվել իսկական), և գեների հաջորդականության հիման վրա գիտնականները եկել են եզրակացության, թե ինչ հիվանդություններ է ունեցել կոմպոզիտորը։

Բեթհովենը ծնվել է Բոննում 1770 թվականին, 30 տարեկանում սկսել է կորցնել լսողությունը, իսկ 48 տարեկանում այն կորցրել է գրեթե ամբողջությամբ։ Միաժամանակ, նա շարունակել է ստեղծագործել, սակայն այլևս չի կարողացել դաշնամուր նվագել։ Կոմպոզիտորը մահացել է Վիեննայում 1827 թվականին՝ 56 տարեկանում։

Կոմպոզիտորի մահվան պատճառների մասին սկսել են վիճել նրա մահից գրեթե անմիջապես հետո, սակայն երկու դար շարունակ միանշանակ եզրակացության գալ հնարավոր չէ եղել։

Քեմբրիջի գիտնականները ևս չեն կարողացել դա անել լիարժեք վստահությամբ, բայց նրանք պարզել են, որ Բեթհովենը գենետիկ հակվածություն է ունեցել լյարդի հիվանդությունների նկատմամբ, ինչը սրվել է ալկոհոլից կախվածության պատճառով, իսկ կյանքի վերջում նա վարակվել է հեպատիտ B-ով:

Միևնույն ժամանակ, կոմպոզիտորի մազերի նմուշների գենետիկական անալիզը լույս չի սփռել նրա խլության զարգացման պատճառների վրա։

Տաթև Ֆռանգյան