Փորձում են մեզ վարկաբեկել․ Անիի նախկին համայնքապետը՝ նախաձեռնված նոր քրեական վարույթի մասին

Լուրեր

08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
Բոլորը

Անի խոշորացված համայնքի Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ Պետական վերահսկողության ծառայությունը։ Ծառայությունը, մշտադիտարկում իրականացնելով, գտել է, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրագործված աշխատանքները կատարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերից շեղումներով, ոչ լիարժեք, պետության հատկացրած միջոցները ծախսվել են անարդյունավետ և ոչ նպատակային։ Օգտագործվել է անորակ հումք, որի հետևանքով ջրամատակարարման ցանցում առաջանում են վթարներ, և այն լիարժեք չի շահագործվում:

«Մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում սույն թվականի մարտի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ՊՎԾ-ն:

Անիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած նախկին համայնքապետը, որը գլխավորում է «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, պնդում է, որ համայնքապետարանը կատարել է իր պարտականությունները, բոլոր ընթացակարգերը պահպանվել են՝ փորձաքննություն, վերահսկողություն, հեղինակային հսկողություն, տեխնիկական հսկողություն, ծրագրի ավարտական ակտն էլ ընդունվել է թե՛ Շիրակի մարզպետարանի լիազոր ներկայացուցչի և թե՛ քաղաքաշինության պետական տեսչության կողմից։ Արտակ Գևորգյանի համոզմամբ՝ սա շինծու քրեական գործ է, որով փորձ են անում արատավորել իր գլխավորած քաղաքական ուժին։ Ըստ նրա՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, ինչպես ցույց են տվել սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, առաջատար է, մարտի 26-ին նշանակված ընտրություններում ևս չի զիջում իր դիրքերը, այդ պատճառով էլ փորձում են իրենց «մրոտել»։

«Սև մեթոդներ օգտագործեու միջոցով փորձում են ազդել ընտրական պրոցեսի վրա, ընտրողների աչքում մեզ վարկաբեկել, որը չի ստացվելու»,- ասում է նախկին համայնքապետը։

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում չհաջողվեց Անիում իշխանություն ձևավորել․ Արտակ Գևորգանի գլխավորած դաշինքը թեև ամենաշատ ձայներն էր հավաքել, սակայն քաղաքական ուժերից և ոչ մեկը չկարողացավ միանձնյա իշխանություն ձևավորել։

Դրանից հետո Անի խոշորացված համայնքում ժամանակավոր պաշտոնակատր նշանակեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արման Սարիբեկյանին։

Նոր ընտրությունները նշանակված են մարտի 26-ին, ընտրապայքարի են դուրս եկել 4 քաղաքական ուժեր՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայկական երազանք» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Արմիկ Մովսիսյան