Թուրքիան մասնակիորեն վերսկսել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը Ռուսաստան

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիան մասնակիորեն վերսկսել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան, սակայն մի շարք սահմանափակումներով։ Մասնավորապես, անհնար է մատակարարել ապրանքներ Կանադայից և ԱՄՆ-ից, ինչպես նաև ապրանքների որոշակի կատեգորիաներ։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով շուկայի մասնակիցներին, փոխանցում է «Իզվեստիա»-ն։

«Ուրբաթ օրվանից Թուրքիայում գործակալները հայտնում են, որ տարանցիկ մաքսազերծման համակարգը սկսել է աշխատել»,- ասել է KBT մաքսային և լոգիստիկ բրոքերային կազմակերպության նախագահ Յուլիա Շլենսկայան:

Նա, սակայն, նշել է, որ որոշ թուրքեր շարունակում են շահարկել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների թեման:

AKFA-ի կոմերցիոն տնօրեն Ալեքսեյ Չերնիշևը նույնպես լրատվականի հետ զրույցում հաստատել է, որ իրենք սկսել են բեռների վերամշակումը անցյալ ուրբաթ, բայց դա չի վերաբերում բոլոր ապրանքներին։

F+tech-Marvel խմբում էլ ասել են, որ խնդիրների մեծ մասը շտկվել է։ Լրատվամիջոցի զրուցակցի խոսքով՝ «ինչպես արտահանվող ապրանքները, որոնց հետ ընդհանրապես խնդիրներ չեն եղել, այնպես էլ տարանցիկ ապրանքներն ուղարկվում են նորմալ ռեժիմով»։

Նախօրեին էլ սև ու գունավոր մետաղների Ստամբուլի ասոցիացիայի նախագահ Չեթին Թեքդելիօղլուն Reuters-ին ասել է, որ Թուրքիայի կառավարությունն ընկերություններին տվել է ապրանքների ցանկ, որոնք արգելված է արտահանել Ռուսաստան։ Սա վերաբերում է ցանկի ցանկացած ապրանքի՝ անկախ նրանից, թե որ երկրից է այն:

Էմմա Չոբանյան