Ուշադրություն. կիրականացվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիսի 22-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում՝ Տերյան և Մ.Գրիգորյան փողոցների ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Մաշտոցի պողոտա) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոփոխության արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայի նշված ճանապարհահատվածում այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով: