Ախուրյանում փորձել են իշխանությո՞ւն փոխել․ փոխադարձ մեղադրանքներ՝ ՀՅԴ-ի ու ՔՊ-ի կողմից

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախօրեին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվել է մի հայտարարություն, որում պնդում կա այն մասին, թե ՔՊ խմբակցությունը մարտի 16-ի ավագանու նիստի ժամանակ 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս փորձ է արել նիստը տապալել ու հասնել իշխանափոխության։ Հայտարարության մեջ նշվում էր, որ սա ՔՊ խմբակցության կողմից առաջին դեպքը չէ իշխանափոխության փորձ կատարելու։

«ՔՊ խմբակցությունը նիստին չմասնակցեց, քվորում չապահովելու դիտավորությամբ էլ անսպասելի համայնքապետարան եկած իրավապահ մարմինները փորձ արեցին որոշակի պարզաբանումներ ստանալու պատրվակով ոստիկանական բաժանմունք հրավիրել «Ախուրյան» դաշինքի անդամներից մեկին: Այս անգամ ևս համայնքի աշխատանքները պարալիզացնելու փորձը տապալվեց:

Կոչ ենք անում ընդդիմադիր խմբակցությանը արժանապատիվ կերպով ընդունել պարտությունը և քաղաքական ամբիցիաներն ավելի վեր չդասել համայնքի բնականոն զարգացումից:
Հ․Գ. Մինչև օրս ընդդիմադիր ավագանու անդամները ո՛չ մի նախագիծ չեն բերել քննարկման»,- ասված էր հայտարարության մեջ։

Ախուրյանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանն էլ մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց միջադեպից։
Նա պատմեց, որ ավագանու անդամներից մեկի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել դեռ վեց ամիս առաջ, սակայն ավագանու նիստից առաջ մեծ թվով ոստիկաններ շրջափակել են Ախուրյանի համայնքապետարանի շենքը, որպեսզի բերման ենթարկեն, չթույլատրեին նրան ներս մտներ, այսպիսով՝ տապալեն ավագանու նիստը ու հասնեն նրան, որ անվստահություն հայտնեն Ախուրյանի դաշնակցական համայնքապետ Արծրուն Իգիթյանին։

«Մեր ավագանու անդամի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել վեց ամիս առաջ, նախաքննությունը շարունակվում է, բայց ավագանու նիստից մեկ օր առաջ հրավիրեիք հարցաքննության կամ գուցե նիստից հետո, ի՞նչ կապ ունի մեր ավագանու նիստը այդ քրգործի հետ։ Ամսի 16-ին մեր համայնքի բյուջեի հաշվետվությունն էր, եթե բյուջեի հաշվետվությունը չընդունվեր, մեխանիկորեն համայնքի ղեկավարի հրաժարականի հարցն էր առաջ գալիս», -ասաց Վարդան Իկիլիկյանը։

ՔՊ-ականները, որոնք 13 ձայն ունեն ավագանու կազմում,  ըստ Իկիլիկյանի՝ չեն ներկայացել՝ հույս ունենալով, որ եթե 14 հոգուց մեկն էլ բացակայի, հաշվետվությունը չի հաստատվի, իսկ այդ փաստաթղթի ընդունման համար որպես ժամանակ սահմանված է մինչև մարտի 20-ը։ Նրա պնդմամբ, ՔՊ-ականների պլանը ձախողվել է, քանի որ ավագանու անդամը գաղտնի ճանապարհով հասել է համայնքապետարանի շենք, հրավիրել են նրա փաստաբանին՝ Շահեն Իկիլիկյանին, որը և ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որից հետո նոր միայն ոստիկանները թողել և հեռացել են։

Մենք թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք նաև Ախուրյանի ՔՊ խմբակցության ղեկավար, Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանից։ Վերջինս վստահեցրեց, որ իրենք ոչ մի կապ չունեն ոստիկանական ուժերի հայտնվելու հետ։

«Ախուրյանում իշխանափոխության փորձ չի արվել, հենց իրենք են կազմակերպել այդ ամենը, դիտավորյալ են սարքել, ոստիկաններին հրավիրել են, որպեսզի ցեխ շպրտեն մեզ վրա։ Մենք ոստիկանական համակարգին չենք դիմել, ոչ մի անգամ ոստիկանությանը չենք դիմել մինչև օրս, չենք էլ դիմելու, եթե ուզենք մի բան անել, մենք մեզնով կանենք՝ առանց ոստիկանների օգնության»,-ասաց Ալբերտ Այվազյանը։

Նա անդրադարձավ նաև ՔՊ-ի կողմից նախագծեր չներկայացնելու հարցին՝ վստահեցնելով, որ 100 նախագիծ են տարել, դրանցից ոչ մեկն օրակարգ չի մտել, քանի որ իրենք մեծամասնություն չեն․ 13 հոգի են, իսկ ՀՅԴ-ն 14 անդամ ունի։

Վերջինս նաև վստահեցրեց, որ իրենք երբեք համայնքապետարանի աշխատանքը չեն ձախողել, չեն խանգարել Արծրուն Իգիթյանին կառավարելու համայնքը։

«Գնացեք, հանգիստ աշխատեք, հերիք է մեր վրա գրեք ու գրեք»,- խորհուրդ տվեց Ալբերտ Այվազյանը։

Ուշագրավ է, որ ավելի ուշ ֆեյսբուքյան էջից հեռացվել է նախորդ օրը հրապարակված հայտարարությունը։

Արմիկ Մովսիսյան