Ղազախստանում ընտրություններին մասնակցությունն առաջին 7 ժամերի ընթացքում կազմել է 46,84 տոկոս

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) և մասլիհաթների (տեղական ներկայացուցչական մարմիններ) պատգամավորների ընտրություններին Աստանայի ժամանակով ժամը 14.00-ի (Երևանի ժամանակով ժամը 12.00-ի) դրությամբ մասնակցությունը կազմել է 46,84%, ԿԸՀ Telegram-ալիքում հայտնել է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Անաստասիա Շչեգորցովան: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2021 թվականի հունվարի 10-ի ընտրություններում ընտրողների մասնակցությունը այս ժամին կազմել է 43,9%:

«Մարզային, հանրապետական նշանակության քաղաքների, մայրաքաղաքային հանձնաժողովների կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2023 թվականի մարտի 19-ի ժամը 14.00-ի դրությամբ քվեաթերթիկներ են ստացել ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի 46.84 տոկոսը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Շչեգորցովան:

Ամենից շատ ընտրողներ քվեարկել են Կոստանայի մարզում (62,36%), ամենաքիչը ՝ Ալմաթի քաղաքում (15,38%):

Ղազախստանում արտահերթ խորհրդարանական և տեղական ընտրությունները տեղի են ունենում մարտի 19-ին: ԿԸՀ-ն գրանցել է հանրապետությունում գրանցված բոլոր յոթ կուսակցությունների ցուցակները։ Մաժիլիսի պատգամավորների ընտրություններն անցկացվում են նաև միամանդատ տարածքային ընտրատարածքներում։