Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Կառավարության տեղեկացմամբ՝ ողջույնի խոսքում Հանրապետության նախագահը նշել է. «Նախ շնորհակալություն հանդիպման համար: Իրականում կուտակվում են հարցեր, որ այսպես առանձին քննարկման կարիք ունեն: Ինչո՞վ էի ուզում զրույցն սկսել: Նայում եմ աշխարհում՝ ինչ է տեղի ունենում, Դուք ևս հետևում եք: Տարբեր գնահատականներ կան, բայց բոլորի կողմից մեկ ընդհանուր գնահատական կա՝ որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհն այսպես ծայրահեղ լարված վիճակում չի եղել, և ուզենք, թե ոչ՝ այս խնդիրները մեզ ևս անդրադառնալու են: Դրա հետ կապված՝ ցանկանում էի նաև Ձեր ներկայությամբ ասել, որ ես գնահատում եմ այն աշխատանքը, որ Կառավարությունն է տանում, Դուք անձամբ եք տանում, մեր դիվանագետներն են տանում: Ես հասկանում եմ, թե ինչ դժվար է այսօր դիմակայել այն բոլոր դժվարություններին, որոնց առջև մենք կանգնած ենք: Իսկ այդ դժվարությունները հիմնականում մեր անվտանգության հետ են կապված: Դուք այդ հնարավորությունը տվեցիք մեր հասարակությանը լրագրողների միջոցով՝ Ձեր մամուլի ասուլիսի, Կառավարության Ձեր ելույթի ժամանակ:

Մեկ կարևոր հանգամանքի վրա եմ ցանկանում ուշադրություն դարձնել: Այն, ինչ Դուք բաց հասարակությանը ներկայացնում եք, կարծես հասարակությունը դրան պատրաստ չէ: Ինչո՞վ են պայմանավորված ընկալման այս մոտեցումը, ձևը, մեկնաբանությունները: Կարծում եմ, որ մենք դեռևս Խորհրդային միության հին ստերեոտիպի մեջ ենք՝ որ ինչպե՞ս կարող է կառավարությունը կամ իշխանությունը բաց լինել հասարակության հետ: Այն ժամանակ ամեն ինչ փակ էր, լավագույն դեպքում՝ մենք ենթադրությունների հիման վրա էինք մեր կարծիքները կազմում կամ փորձում հասկանալ՝ երկրում ինչ է կատարվել:

Հիմա այս ոճը, որը ժողովրդավարության արդյունք է, հնարավորություն է տալիս բոլորին, որ իրենք ևս մասնակից դառնան պետության մեջ տեղի ունեցող իրադարձություններին: Սակայն դժվար է մարսվում, որովհետև երբ սկսում եք այդ ուղղությամբ մտածել, նաև որոշակի պատասխանատվության տակ եք ընկնում, իսկ այսօր աշխարհում ժողովրդավարության ամենամեծ խնդիրը պատասխանատվությունն է: Շատերը նույնիսկ հրաժարվում են իրենց որոշակի իրավունքներից և պետությանն են նորից ասում՝ դուք զբաղվեք: Այսինքն՝ պետությունն իրեն հնարավորություն է տվել և ինքը ասում է՝ ոչ, դուք արեք, մենք չենք կարող: Ուզում եմ ասել, որ սա միայն Հայաստանին բնորոշ չէ, բայց կարծում եմ, որ այս ոճը, նաև հանրությանը տեղեկացնելու այս ձևը ճիշտ է: Հուսով եմ՝ սա շարունակվելու է, և դրանում նաև մեր երկրի առջև կանգնած ինչ-որ խնդիրների կանդրադառնանք՝ լավ կամ վատ: Նույն Կառավարության 2021-2026 թվականի ծրագրերի հետ կապված գտնում եմ, որ մի փոքր ավելի պետք է հրապարակայնացնել, թե ինչ է կատարվել: Օրինակ, երբ նայում եմ հարավում կառուցվող հանգույցը Մեղրու, Ագարակի մասում, շատ տպավորիչ է, թե ինչ է պատրաստվում այնտեղ արվել, արդյունքում ինչպիսի տրանսպորտային հանգույց է լինելու: Սրա կարիքն էլ կա, որովհետև շատ դեպքերում մենք մտածում են, որ կարևորն անելն է, բայց պետք է նաև մարդկանց ներկայացնել այդ ամենը»:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ասել է. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ, հրավերի և գնահատականի համար:

շատ կարևոր է, որովհետև մեր քաղաքական հանձնառությունն է եղել նաև, որ մենք պետք է հայաստանյան ավիաընկերություններ ունենանք, և ըստ էության՝ շուկայի շուրջ 25 տոկոսը հենց հայկական ավիաընկերություններն են: Սա շատ կարևոր է նաև հայրենադարձության իմաստով, որովհետև 2022 թվականի ընթացքում ավիացիայի ոլորտում շուրջ 200 աշխատատեղ է ստեղծվել, և շատ բարձրակարգ օդաչուներ՝ Հայաստանում ծնված, մեծացած, ովքեր Հայաստանում աշխատանք չեն ունեցել և միայն արձակուրդներին են եկել, հիմա աշխատում են Հայաստանում և նաև կարող են արձակուրդն անցկացնել Հայաստանում:

Էլի տվյալներ կան: Շնորհակալ եմ, որ հետևում եք Կառավարության գործունեությանը, և եթե հետևում եք, ենթադրում եմ, որ Ազգային ժողովի քննարկումներին էլ կհետևեք»:

Արձագանքելով Վահագն Խաչատուրյանը ասել է. «Անպայման: Ես մեկ թիվ ասեմ: Որպես մասնագետ միշտ եմ նայել, դա ամենամեծ ձեռքբերումն է իմ տեսակետից: Խոսքը գործազրկության խնդրի մասին է: Միշտ մեզ մոտ, տարիներ շարունակ եղել է 25-30 տոկոս: Այսպես է լինում՝ պաշտոնական վիճակագրություն և ուսումնասիրություն: Պաշտոնական վիճակագրությունը, ըստ «Զբաղվածության մասին» օրենքի, լինում էր մինչև 10 տոկոս, իսկ իրական գործազրկությունը՝ 25-30 տոկոս: Եվ մեր բոլոր միջազգային համեմատությունների մեջ դա ամենաբացասականն էր: Հիմա դարձել է 11,5 տոկոս: Ես մասնագիտական իմ գնահատականների մեջ դա գտնում եմ ամենամեծ ձեռքբերումը: Ի վերջո, ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի քաղաքականության մեջ 2 կարևոր գործոն կա՝ ինֆլյացիա և գործազրկություն: Մեզ մոտ միայն ինֆլյացիան է, որովհետև շատ դեպքերում ինֆլյացիան կարող է գործազրկության հաշվին էլ պահեն, բայց այնտեղ 2 գործոնն էլ շատ կարևոր են: Այսինքն՝ տնտեսական քաղաքականության իմաստն աշխատատեղեր ապահովելը կամ նվազ գործազրկություն ունենալն է և նվազ ինֆլյացիան: Կառավարության գործունեության մեջ այս հանգամանքը շատ կարևոր եմ գնահատում և, իհարկե, նորից վերցրել եմ հաշվետվությունը, մինչև վերջ կնայեմ, կհետևեմ, բայց ես նաև գնահատում եմ այն աշխատանքը որ տարվում է:

Մեկ հանգամանք ևս կցանկանայի նշել: Հաշվետվություններին անձամբ Ձեր մասնակցությունը: Գտնում եմ, որ դա մեր գերատեսչությունների պատասխանատվությունը բարձրացնելու կարևորագույն գործոն է, երբ Վարչապետը բավական ներկայացուցչական թիմով ներկա է լինում ամեն մի գերատեսչությունում: Դա իրականում գնահատելի է, որովհետև նախկինում ընդունված տարբերակ կար, երբ վարչապետը չէր գնում, գնում էր փոխվարչապետը կամ մեկ նախարար գնում, ներկայանում էր, այսինքն՝ դա ֆորմալ էր: Սա ևս կառավարման արդյունավետության բարձրացման լավ ձև է, և մեզ մնում է միայն մեր կարևորագույն խնդիրները լուծել, որոնց մասին Դուք ևս անընդհատ ասում եք: Գիտեք, որ ես ևս իմ գործունեությամբ նվիրված եմ այդ գաղափարի իրականացմանը, որը 2 կարևոր կոմպոնենտ ունի՝ տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատում, մեր տարածաշրջանը դարձնել միջազգային համագործակցության կենտրոն և երկրորդը՝ իհարկե, ժողովրդավարություն: Հետնահանջ չունենք այն սկզբունքներից, որոնք ընտրել ենք: Կառավարությունը դա է իրականացնում»:

Եզրափակելով Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այո, ակնհայտորեն, անվտանգությունը, արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն են, և նաև դա է պատճառը, որ մեր համատեղ աշխատանքը, ըստ էության, մեր օրակարգի մեծ մասը նվիրված է դրան: Բայց ինձ համար կարևոր է նաև, որ չնայած այդ ամենին՝ մենք բարեփոխումների օրակարգը ոչ միայն չենք ձախողել, այլև, ընդհակառակը, հենց Կառավարության հաշվետվության զեկույցի առանցքային միտքը դա է, որ այս ամեն ինչին մեր արձագանքը ինչ-որ առումով պետք է լինի ասիմետրիկ: Ի՞նչ նկատի ունեմ՝ մենք զարգացման օրակարգից, բարեփոխումների օրակարգից ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք՝ իհարկե, շարունակելով ավելի ու ավելի կենտրոնացած մնալ անվտանգային օրակարգի վրա»: