Երևանում տեղի է ունեցել Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետհաշվարկի միջոցառումը

Լուրեր

08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում մասնակցել է առաջնության մեկնարկի հետհաշվարկի միջոցառմանը: Այս մասին հայտոնւմ են կառավարության մամուլի ծառայությունից։

Ողջունելով մասնակիցներին՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է. «Այսօր մեր ծրագրի կարևոր օրերից է, երբ սեղմելու ենք այն կոճակը, որը տալու է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության հետհաշվարկը: Գիտեք՝ հիմնական մրցումներն սկսելու են ապրիլի 15-ին, իսկ բացման արարողությունը լինելու է ապրիլի 14-ին: Ցանկանում եմ կոչ անել՝ ուշադիր լինել այս ժամկետներին: Երբ սկսվի տոմսերի վաճառքը, անմիջապես ձեռք բերեք, որովհետև բացման արարողության հետ կապված հետաքրքրությունը շատ մեծ է, և ժամկետները բաց թողնելուց հետո շատ քիչ հնարավորություն կարող է լինել տոմս ձեռք բերելու համար»:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջնության խորհրդանիշ է դարձել հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ կենդանիներից մեկը՝ մուֆլոնը, և հետհաշվարկի համար նախատեսված տարածքը, որն ունի նաև զվարճանքի գոտի՝ մուֆլոնների կերպարների մասնակցությամբ, առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում կդառնա երևանցիների, երեխաների ամենասիրված վայրերից մեկը:

Հաջորդիվ տեղի է ունեցել Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների 2023թ. առաջնության մեկնարկի հետհաշվարկի պաշտոնական արարողությունը: