Ուկրաինայում պատերազմում տարեսկզբից զոհվել է առնվազն 1000 ռուս բանտարկյալ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

BBC-ի ռուսական ծառայության ու «Մեդիազոնայի» լրագրողները, ինչպես նաև կամավորների թիմը բաց աղբյուրների տվյալներով հաստատել են, որ տարեսկզբից Ուկրաինայում զոհվել է առնվազն 1000 բանտարկյալ, որոնք պետք է իրենց պատիժը կրեին ՌԴ բանտերում, գրում է Մեդուզան։

Միայն վերջին 2 շաբաթներին հայտնի է դարձել ավելի քան 400 բանտարկյալի զոհվելու մասին։ Նրանցից շատերը զոհվել են Բախմուտի համար մարտերում։ Այս մասին են վկայում մահախոսականները, որոնք ուսումնասիրել են լրագրողները։

Ընդհանուր առմամբ, հայտնի է 2092 բանտարկյալի անում, ովքեր զոհվել են Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում։

Անցյալ շաբաթ լրագրողները հայտնաբերել են նոր զանգվածային գերեզմանոց, որտեղ հուղարկավորվածները, ենթադրաբար, մարտնչել են «Վագներ» ռազմական խմբավորման կազմում, 67 գերեզման էլ հայտնվել է Սվերդլովսկի մարզի Բերյոզովսկի քաղաքի մոտակայքում։

Մինչև մարտի կեսերը լրագրողները հաստատել են Ուկրաինայում պատերազմին մասնակցող, ընդհանուր առմամբ, 17, 375 ռուս զինվորի զոհվելու փաստը։ Բոլոր կորուստների մեկ երրորդը բաժին է ընկնում կամավորներին, մոբիլիզացվածներին, բանտարկյալներին ու վերջին շրջանում «Վագների» կազմում ներգրավված վարձկաններին։

Տաթև Ֆռանգյան