Չավուշօղլուն վերջին տասնամյակում առաջին անգամ կայցելի Եգիպտոս

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 18-ին կայցելի Եգիպտոս։ Այս մաիսն հայտնել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը, գրում է Անադոլու գործակալությունը։

Նշվում է, որ այցը կազմակերպվել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հրավերով։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ։

Չավուշօղլուն Թուրքիայի առաջին ԱԳ նախարարը կդառնա, որը 11 տարվա ընթացքում առաջին անգամ Եգիպտոս կայցելի։

Անկարայի և Կահիրեի հարաբերությունները վատթարացել են 2013 թվականին՝ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո։ Դրանից հետո երկու երկրները հետ են կանչել իրենց դեսպաններին։ 2021 թվականի մարտին Չավուշօղլուն հայտարարեց Անկարայի և Կահիրեի միջև դիվանագիտական ​​մակարդակով շփումների վերականգնման մասին։

Հավելենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Եգիպտոսի ԱԳ նախարարը, ի նշան համերաշխության, այցելել էր աղետի գոտի։ Եգիպտոսը Թուրքիային նաև մարդասիրական օգնություն է ուղարկել։

Էմմա Չոբանյան