Կալիֆորնիայում սողանքներ են․ ափամերձ շրջանների բնակիչներին տարհանում են
Քաղաքականություն
16.03.2023 | 21:59ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տարհանում են ափամերձ շրջանների բնակիչներին։ Նախատեսվում է տարհանել մոտ 30 հազար մարդու։
Հորդառատ անձրևներն ու ուժեղ քամիներն այստեղ սողանքներ են առաջացրել, որոնք սպառնում են ոչնչացնել ափամերձ բնակավայրերը։ Արտակարգ դրություն է հայտարարվել քսան շրջաններում, փոխանցում է Euronews-ը։
Փոթորիկն արդեն հասցրել է հարյուր միլիոնավոր դոլարների գույքային վնաս։ Կալիֆոռնիայի շուրջ 350 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։
Տաթև Ֆռանգյան