Քննարկվել է Էրեբունի արգելոցի տարածքի որմնանկարների հետագա պահպանության հարցը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հետ կապված խնդիրների, գիտանախագծային փաստաթղթերի քննարկման, խորհրդակցման և որոշումների կայացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի 2023 թ. անդրանիկ նիստը կայացել է արտագնա ձևաչափով` Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցների ու աշխատանքային խմբի անդամների այցի նպատակը թանգարանի տնօրենության հետ Էրեբունի պատմահնագիտական արգելոցի տարածքում գտնվող խորհրդային ժամանակաշրջանում վերստեղծված որմնանկարների տեխնիկական գնահատումը և դրանց հետագա պահպանության (մաքրման, ամրակայման) համար հնարավոր լուծումներ գտնելն էր:

Համատեղ քննարկման արդյունքում որոշվել է որմնանկարների լավ պահպանված հատվածներն ամրակայել և կոնսերվացնել՝ հնարավորինս զերծ մնալով նոր միջամտություններից:

Նիստի օրակարգային հարցերից էր նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի տեղափոխության հարցը: ՀՀ կառավարության որոշմամբ 2016 թ. որմնանկարն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին, որտեղ որմնանկարի պահպանության համար պատշաճ պայմաններ չլինելու պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերջինս թատրոնից տեղափոխել մեկ այլ՝ ավելի բարենպաստ վայր:

Նշվում է, որ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը 2019 թ. նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պատմության և մշակույթի տեղական նշանակության նորահայտ հուշարձան: