Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սիդիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը նշել է.

«Ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետությունում: Իրականում ձեր այցելությունը ևս մեկ վկայություն է մեր դարավոր բարեկամության: Վերջին տարիներին հատկապես մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են և այդ հարաբերություններում առանձնահատուկ տեղ ունեն միջխորհրդարանական կապերը:

Երբ նայում ենք մեր երկու երկրների ներուժին, կարող ենք ասել, որ շատ անելիքներ ունենք, կարող ենք մեր տնտեսական հնարավորություններն օգտագործել երկու երկրների բարեկեցության բարձրացման համար, բայց մենք դեռևս այդ աստիճանի չենք կարողանում անել:

Համոզված եմ, որ ձեր այս այցելությունը կնպաստի և ավելի բարձր մակարդակի կհասցնի մեր երկու երկրների հարաբերությունները»:

Մոհամմեդ Սիդիկը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Շնորհակալություն մեծարգո պարոն նախագահ, մենք հպարտ ենք հանդիպելու Ձեզ հետ և շնորհակալություն ենք հայտնում այս ընձեռված լավ հնարավորության համար»:

Իրաքցի խորհրդարանականը շեշտել է, որ իրենց պատվիրակության կազմում ընդգրկված են իրաքյան հասարակության տարբեր շերտերի և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և հույս է հայտնել, որ հաջորդ նման առիթի դեպքում պատվիրակությունում ներկայացված կլինեն նաև հայերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Իրաքի և Հայաստանի համագործակցության բազմաշերտ հնարավորություններին և դրանց խթանմանը: Առանձնահատուկ շեշտվել է միջխորհրդարանական ակտիվ շփումների կարևորությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ մեծ ուրախությամբ Հայաստանում կհյուրընկալի Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին, ինչին ի պատասխան պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ անպայման հրավերը կփոխանցեն իրենց երկրի նախագահին:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է մեր տարածաշրջանում առկա խնդիրներին և ընդհանուր իրադրությանը: Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է առանց նախապայմանների հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման իր դիրքորոշմանը: Այս կապակցությամբ երկուստեք նշվել է, որ բաց սահմանների առկայությունը մեծապես կխթանի նաև Իրաքի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերի սերտացմանն ու զարգացմանը: