Գրիգոր Մինասյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները

Լուրեր

08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը:

ԱՆ տեղեկացմամբ՝ Գրիգոր Մինասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։

Նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման գործում։ Նախարարը կարևորել է հայ-ղազախական հարաբերություններում իրավական և դատական ուղղություններով զարգացումը, ՀՀ-ի և Ղազախստանի միջև օրենսդրական այլ կարգավորումները ։ Գրիգոր Մինասյանն արդարադատության ոլորտում համագործակցությունն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել և նշել, որ Ղազախստանն այն եզակի երկրներից է, որտեղ կիրառվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների մոդելը՝ մեկ կանգառ մեկ պատուհան սկզբունքով, որի շրջանակում առաջարկվում է քննարկել ղազախական փորձի փոխանակման հնարավորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ թեմայի համատեքստում առավել մանրամասն քննարկումներ ունենալ և ուսումնասիրել ղազախական պետական ծառայությունների մատուցման մեկ միասնական պատուհանի մոդելը: Այս համատեքստում կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև Ծառայությունների մատուցման համար միասնական թվային հարթակի կիրառման և դրա արդյունավետության վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը Ղազախստանի կողմից, ինչը դյուրին է դարձնում քաղաքացիների կողմից պետական մարմիններից պաշտոնական փաստաթղթեր ստանալու ընթացակարգը: Կողմերը քննարկել են նաև երկու պետությունների ներկայիս փորձն էլեկտրոնային արդարադատության ներդրման կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձել թվային ցանցերի ստեղծմանը։