Տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկման համար Բաքվում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության բրիգադի գեներալը

Լուրեր

08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
Բոլորը

Մարտի 14-ին Ադրբեջան է ժամանել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման ռազմավարության գծով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Էդվարդ Վոանը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Բաքվում ԱՄՆ դեսպանատանը։

Նշվում է, որ Վոանը երկօրյա այցի ընթացքում հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի ՊՆ-ի, ԱԻՆ-ի, Պետական սահմանապահ ծառայության, ականազերծման գործակալության ներկայացուցիչների հետ։

«Բրիգադային գեներալ Վոանը կքննարկի ամերիկա-ադրբեջանական անվտանգության գործընկերությունը և տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, ամերիկացի գեներալն արդեն հանդիպել է Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վելիևին։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացրել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության հեռանկարների և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Էմմա Չոբանյան