Կադիրովը մտավախություն ունի, որ կորցնում է Պուտինի բարեհաճությունը՝ Ուկրաինայում չեչենների մարտական հաջողությունների բացակայության պատճառով․ ISW

Լուրեր

08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) այսօրվա զեկույցը վերլուծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երեկվա հանդիպումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, ռազմական փորձագետները նշում են, որ Կադիրովն օգտագործել է այդ հանդիպումը՝ Ուկրաինայում չենեն զինվորականների հաջողությունները գովաբանելու համար, որոնք, իր խոսքով, հնազանդորեն կատարում են Պուտինի հրամանները և «մտադիր են գործել մինչև վերջ»։ Ի պատասխան՝ Պուտինն ընդունել է չեչեն զինվորականների դերը և շնորհակալություն հայտնել Կադիրովին։

Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ Կադիրովը նկատելիորեն նյարդայնացած է եղել հանդիպման ժամանակ, ինչը կարող է վկայել այն մասին, որ նա զգալի ճնշման տակ է եղել Չեչնիան, իրեն և իր զորքերը դրական ու արդյունավետ կերպով ներկայացնելու համար։ Զեկույցում նշվում է, որ չեչենական զորքերը ներկայում նվազագույն դեր են խաղում Ուկրաինայի ճակատում և հիմնականում հարձակողական գործողություններ են իրականացնում Լուգանսկի մարզի Բելոգորովկայի շրջանում, կատարում են օրենքի և կարգուկանոնի պահպանողի դեր Ուկրաինայի օկուպացված շրջաններում։

Սրանից ռազմական փորձագետները եզրակացնում են, որ Կադիրովը վախենում է կորցնել Պուտինի բարեհաճությունը, քանի որ ռազմական հաջողությունների առումով գործնականում ցույց տալու ոչինչ չունի։ Այս հանդիպման օգնությամբ նա, հավանաբար, հույս ուներ բարելավել ու ամրապնդել իր հեղինակությունը։

Ըստ զեկույցի՝ Պուտինն իր հերթին հույս ունի Կադիրովի վրա ճնշում գործադրել՝ ստիպելով նրան բարձրացնել չեչենական ուժերի դերը մարտերում, քանի որ Ուկրաինայում շարունակում են կորուստներ կրել ինչպես «Վագների» զինված խմբավորումը, այնպես էլ ռուսական բանակը։

Էմմա Չոբանյան