Ուրիշ փուչիկ թո՛ղ չպայթի. VOA-ն՝ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ԱՄՆ-ին այս շաբաթ քննադատել են մի անսովոր թշնամական հռետորաբանությամբ: Խոսքը երկրի նոր արտգործնախարարի հայտարարության մասին է, որը նախազգուշացրել է հակամարտությունների և առճակատման հնարավորության մասին, եթե ԱՄՆ-ը շարունակի փորձել զսպել Չինաստանին: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

ԱՄՆ-ը, որպես պատասխան, հայտարարում է, որ Չինաստանին զսպելու որեւէ մտադրություն չունի:

Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի լիագումար նիստում երկրի նախագահ Սի Ծինպինը քննադատեց Միացյալ Նահանգներին, որը նրա խոսքերով, փորձում է ճնշումներ բանեցնել Չինաստանի վրա եւ կաշկանդել նրա գործողությունները: Երկրի արտաքին գործերի նոր նախարար Ցին Գանգը երեքշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ավելի հեռուն գնաց` հայտարարելով, որ «եթե Միացյալ Նահանգները չսեղմի իր արգելակները, եւ շարունակի ընթանալ սխալ ուղով, ապա որեւէ մեկը չի կարող ապահովել, որ շարժակազմը շարունակի ընթացքը ռելսերի վրայով»:

Բայդենի վարչակազմը հաճախ է հայտարարում, որ որոնում է ուղիներ, որպեսզի Չինաստանի հետ մրցակցությունը չտանի դեպի հակամարտություն: Նման խոսքերով վերջերս հանդես եկավ նաեւ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` հայտարարելով. «Մենք խոսում ենք ոչ թե ինչ որ երկիր զսպելու, այդ երկրին ճնշելու կամ ինչ որ բանից հետ պահելու, այլ կանոնների վրա հիմնված կարգի պահպանման մասին»:

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ վերջին օրերի ընթացքում Չինաստանի նախագահի ու արտգործնախարարի կողմից հնչող հայտարարությունները սովորական երեւույթ չեն, եւ այդ մակարդակներում ավելի ճիշտ է ավելի շրջահայաց խոսքերով հանդես գալը:

Վերլուծաբաններից Չեյզ Բլեյզեքի խոսքերով, Պեկինի ու Վաշինգտոնի համար դյուրին չի լիելու լեզու գտնել, քանի որ նրանք միմյանց ընկալում են որպես սպառնալիք, եւ միմյանց մեղադրում են իրենց ազգային անվտանգությանը սպառնալու մեջ:

Կողմերի միջեւ հարաբերություններում սրում նկատվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը անցյալ ամիս խոցեց օդային իր տարածքով թռչող մի օդապարիկ: Պենտագոնը պնդում է, որ այն եղել է հետախուզական ինքնաթիռ: Չինաստանը շարունակում է հայտարարել, որ այն միայն հետազոտական, այպես ասած փուչիկ էր, որը պարզապես շեղվել էր իր ուղուց:

Հիմա կարեւոր է, որ ոչ միայն փուչիկները, այլ նաեւ երկու գերհզոր պետությունները չշեղվեն խաղաղ ուղուց եւ որ հանկարծ ուրիշ փուչիկ չպայթի: