Բաքուն Թեհրանի գործողությունները որակում է որպես «սադրանք»

Լուրեր

08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
Բոլորը

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին շաբաթ օրը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել Ադրբեջանի սահմանների մոտ իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի կապակցությամբ, պաշտոնական Բաքուն Թեհրանի գործողությունները որակում է որպես սադրանք:

«2023 թվականի մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով 09:44-ից մինչև 10:26-ն անդադար թռչում էր Զանգելանի շրջանից (Կովսական) դեպի Բիլասուվարի շրջան և հակառակ ուղղությամբ։ Ինքնաթիռը թռչում էր պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում նաև պետական սահմանի վրայով», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության համատեղ հայտարարության մեջ։

Գերատեսչությունները նշում են, որ Իրանի ռազմական ինքնաթիռի նման մոտեցումն Ադրբեջանի պետական սահմանին և սահմանի վրայով թռիչքը սպառնում է քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը և վատթարացնում է երկու երկրների միջև հարաբերությունները:

Գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է, որ ռազմական ինքնաթիռի թռիչքը «սադրանք է և ոչ բարեկամական վարքագիծ Ադրբեջանի նկատմամբ»:

«Խստորեն դատապարտում ենք իրանական կողմին նման սադրիչ քայլի համար, կոչ ենք անում համապատասխան պարզաբանումներ տալ և ապագայում զերծ մնալ նման սադրիչ քայլերից։ Մարտի 11-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին կանչվել է ԱԳՆ և նրան համապատասխան բողոքի նոտա է հանձնվել»,- ընդգծում են ԱԳՆ-ն և ՊՆ-ն: