2022-ին առաջին անգամ ՀՀ-ի պատմության մեջ ԲՏԱ ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն․ Արշակյան

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ողջույնի խոսքով հանդես է եկել «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ողջունելով մասնակիցներին` Հակոբ Արշակյանը խոսել է ՏՏ ոլորտի վերջին զարգացումներից: Նրա խոսքով 2022 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն: Բնագավառի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը:

Անդրադառնալով «Էնթերփրայզ Արմենիայի» գործունեությանը` ԱԺ փոխնախագահը կարեւորել է կառույցի օժանդակությունը մեր երկրում ներդրումների աջակցման եւ նման ընկերությունների ներգրավման հարցերում: «Մենք ողջունում ենք միջազգային ընկերությունների մուտքը Հայաստան, ինչը նպաստում է հայկական նմանատիպ ընկերությունների ստեղծմանը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Բանախոսն անդրադարձել է գիտությանն ուղղված ֆինանսավորման աճին` նշելով, որ այն կազմում է 30 մլրդ դրամից ավելի: «Սա նշանակում է, որ գիտությամբ զբաղվող, ստեղծարար մարդն առաջնահերթ տեղ ունի Հայաստանի զարգացման համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Возможно, это изображение 1 человек и сидит

Փոփոխվող եւ զարգացող աշխարհաքաղաքական միջավայրում մարտահրավերները հաղթահարելու համար ԱԺ փոխնախագահը հորդորել է մեկտեղել ուժերը` պատրաստելու բարձրակարգ մասնագետներ:
Возможно, это изображение 2 человека и люди стоят

Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Օհանեսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Նրանք անդրադարձել են ոլորտի խնդիրներին եւ նախանշել դրանց լուծման ուղիները:

Ոլորտի զարգացման տեսանկյունից կարեւորվել է գործարար հատվածի եւ պետական մարմինների արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվել է բնագավառում նոր մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, կարեւորվել են ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության պայմանների բարելավմանն ուղղված բարեփոխումները:

Այնուհետեւ պանելային քննարկումների ձեւաչափով անդրադարձ է կատարվել ոլորտում մեր երկրի աշխատուժի հարցին, որոշ մասնագիտությունների գծով կրթության որակի, ինչպես նաեւ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգերի ներդրման հիմնախնդիրներին: