Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ ու Վրաստանի կրթության և գիտության նախարարների հանդիպումը

Լուրեր

26.04.2024 | 19:18
Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
26.04.2024 | 19:08
Ավտոբուսով ոստիկաններ են բերվել Լեո-Պարոնյան խաչմերուկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:00
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
26.04.2024 | 18:46
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
26.04.2024 | 18:30
A-politic Պետր Պիրունչիկի հետ. ԱՆՈՆՍ
26.04.2024 | 18:24
Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ
26.04.2024 | 18:23
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Անի Բադալյան
26.04.2024 | 18:17
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
26.04.2024 | 18:16
Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում
26.04.2024 | 18:09
Թուրք պատգամավորը դիմել է խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության մեղավորների բացահայտման հետաքննություն սկսելու առաջարկով
26.04.2024 | 18:07
Շոլցը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին, ԱՄՆ-ը Կիևին թույլատրել է իր հրթիռներով հարվածել Ղրիմին․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 17:58
Մեկնել է Բաքու, հանդիպել հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ․ պետական դավաճանության մեղադրանքով 2 անձ է հետախուզվում
26.04.2024 | 17:54
Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ Փաշինյան
26.04.2024 | 17:52
Պետդումայում օրինագիծ են ներկայացրել դատական կատարածուների՝ քաղաքացիների վրա կրակելու իրավունքի մասին
26.04.2024 | 17:44
ՀՔԱՎ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մաքսիմ Վաիտկիավիչուսին և մերժել Բելառուսի արտահանձման պահանջը
Բոլորը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ողջունելով ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին առանձնահատուկ կարևորել է հայ-վրացական բարեկամական հարաբերությունները: Նա վստահություն է հայտնել, որ ստորագրվող հուշագրի շրջանակում կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանը: Վրաստանի կրթության և գիտության նախարարը կարևորել է նաև համագործակցությունն աստղաֆիզիկայի բնագավառում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ընդունելության համար՝ կարևորելով բարեկամական սերտ համագործակցությունը ՀՀ-ի և Վրաստանի միջև: Երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու նպատակով նա առաջարկել է զարգացնել և ընդլայնել կրթության և գիտության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցների աջակցության և արդյունավետ համագործակցության համար: Նա ԿԳՄՍ նախարարության կողմից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել՝ Վրաստանի հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցների՝ հայերենի դասագրքերով ապահովման, ինչպես նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչների ատեստավորման ընթացակարգերում համագործակցության աշխատանքները շարունակելու վերաբերյալ: Համագործակցելով Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ՝ շուրջ 18000 կտոր դասագիրք և մեթոդական գրականություն առաքվել է Թբիլիսի՝ Վրաստանի հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցներին փոխանցելու համար:

Ժաննա Անդրեասյանը նաև հայտնել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ իրականացնելու հայոց լեզվի և գրականության ուսուցիչների ու դասվարների մասնագիտական վերապատրաստում:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի միջև դպրոցական և միջբուհական համագործակցությունը, որի կարևոր ձեռքբերումներից է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության հուշագրի, ինչպես նաև երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Նա առաջարկել է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ընդգրկելով նաև ՀՀ և Վրաստանի այլ ուսումնական հաստատություններ և կրթագիտական կառույցներ:

Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին և առաջարկել դիտարկել փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը՝ ուղղված ՀՀ դպրոցներում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ներդրմանը: Նշվել է, որ փորձի փոխանակումը պետք է իրականացվի հանրակրթության չափորոշիչների և կրթական ծրագրի մշակման, ուսումնական գրականության պատրաստման և ուսուցիչների կարողությունների հզորացման շրջանակում:

Երկուստեք կարևորվել է նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագիրը, որի միջոցով ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում, իսկ Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ բուհերում:

ԿԳՄՍ նախարարն առաջարկել է ընդլայնել Էրազմուս+ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, որը կնպաստի երկու պետությունների բուհերի միջազգայնացմանը և կայուն զարգացման ապահովմանը:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նաև զարգացնել փոխգործակցությունը գիտության ոլորտում՝ իրականացնելով համատեղ կրթագիտական ծրագրեր, որը հնարավոր է դիտարկել նաև Horizon Europe ծրագրի շրջանակում:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը և Միխեիլ Չխենկելին ստորագրել են «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին» հուշագիր: Փաստաթղթով նախանշվում են համագործակցության զարգացման ուղղությունները, նախատեսվում է նաև փոխանակման ձևաչափով կրթաթոշակային տեղերի ծրագիր:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիին հրավիրել է Հայաստան»,- ասված է հաղորդագրությունում։