Կոնգրեսն ու Սպիտակ տունը պատրաստվում են բյուջեի շուրջ քաղաքական ընդհարմանը

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

«Ամերիկայի ձայն»-ի Հայկական ծառայությունը գրում է, որ հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհրապարակի հաջորդ ֆինանսական տարվա իր պաշտոնական բյուջեի նախագիծը, որով կազդարարվի Սպիտակ տան և Կոնգրեսի միջև քաղաքական պայքարի նոր մի շրջան կառավարության ծախսերի հարցի շուրջ:

Բյուջեի գործընթացը բարդ է և քաղաքականացված: Քաղաքականություն մշակողներն այստեղ բախվում են հիմնարար հարցերի շուրջ, թե ինչ են ակնկալում ամերիկացի ընտրողները կառավարությունից և որքան են նրանք պատրաստ վճարել դրա համար:

«Նման ժամանակներում այն, ինչ անում է Կոնգրեսը և ինչ առաջարկում է վարչակազմը տարբերվում է, քանի որ նրանք բոլորովին այլ պատկերացումներ ունեն Միացյալ Նահանգների մասին», – նշում է Դուգլաս Հոլց-Իկինը, ով ղեկավարում էր Կոնգրեսի բյուջետային վարչությունը 2003-2005 թթ.:

Դաշնային բյուջեն մշտապես աճում է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին Վաշինգտոնում։

Քսան տարի առաջ, երբ Ջորջ Բուշը ստանձնեց Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը, դաշնային կառավարության ծախսերը 2003 թ. ֆինանսական տարվա համար կազմում էին 2,16 տրիլիոն դոլար: Ակնկալվում է, որ 2023 թվականին դրանք կգերազանցեն 6 տրիլիոն դոլարը։

Բյուջեի ամենամեծ բաժինը կազմում են պարտադիր ծախսերը, որոնք կառավարությունը պարտավոր է կատարել օրենքով՝ սոցիալական ապահովություն, տարեցների առողջության ապահովագրություն, դաշնային և զինվորական կենսաթոշակներ:

Պարտադիր ծախսերը կկազմեն բոլոր դաշնային ծախսերի մոտավորապես 63 տոկոսը ֆինանսական 2023 թվականին, իսկ դաշնային պարտքի տոկոսավճարները կկազմեն 8 տոկոս:

Բայդենն ազդարարել է, որ բյուջեում իր խնդրանքով միջոցներ կհատկացվեն առաջիկա տասը տարիների ընթացքում դաշնային դեֆիցիտը մոտ 2 տրիլիոն դոլարով նվազեցնելու համար։ Բայց նա առաջարկում է դրան հասնել ոչ թե ծախսերի կրճատման, այլ հարուստ ամերիկացիների հարկերի ավելացման միջոցով։

Հանրապետականները դեռ պետք է հրապարակեն իրենց վերջնական ծրագիրը, սակայն նրանց ներքին կուսակցական քննարկումները կենտրոնացած են ծախսերի կրճատման, այլ ոչ թե եկամուտների ավելացման վրա:

Դիտարկվող տարբերակները ներառում են արտաքին օգնության բյուջեի գրեթե 50 տոկոսով կրճատում, ցածր եկամուտ ունեցող ամերիկացիների համար մատչելի բնակարանային ծրագրերի կրճատում և որոշ արտոնությունների համար աշխատանքի պահանջ:

Թեև անհնար է պատկերացնել, թե ինչպես կընթանա բյուջեի շուրջ այս պայքարը, պատմությունը հուշում է, որ հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը և դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը չեն կարողանա համաձայնության գալ ընդհանուր բյուջեի ծրագրի շուրջ:

Երբ դա տեղի է ունեցել անցյալում, կառավարությունը շարունակել է աշխատել «շարունակական ֆինանսավորման բանաձևերի հիման վրա», որոնք թույլ են տալիս Կոնգրեսին պահպանել ընթացիկ ծախսերի մակարդակը, մինչդեռ օրենսդիրները շարունակում են աշխատել համաձայնագրի շուրջ, ինչը երբեմն տևում է երկար ամիսներ: