Ամերիկացի գեներալը հերքել է թուրք պաշտոնյաների հայտարարությունը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկացի գնդապետ Շոն Ռայանը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչի մատույցներին մոտեցած Թուրքիայի  զինված ուժերի մասին:

Լրագրողները ամերիկացի գեներալից հետաքրքրվել են, թե արդյոք թուրք զինվորները կմտնեն Մանբիչ թե ոչ, և արդյոք կա նման պայմանավորվածություն Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև: Ի պատասխան դրան, Ռայանը նշել է.

«Առայժմ վերջնական որոշում չկա, բայց նախնական մեզ ասել են, որ Մանբիչ չեն մտնի»:

Ամերիկացի գեներալը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերը դուրս կգան Մանբիչից, թե ոչ:

«Պատերազմի ժամանակ 100 տոկոսանոց երաշխիքներ չկան: Ձեզ կարող եմ ասել միայն հետևյալը. ԱՄՆ-ն և Թուրքիան  աշխատելու են նախկինում քննարկած հարցերի շրջանակներում և այս պահին մեր նպատակն է պահպանել Մանբիչի խաղաղությունը և կայունությունը»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պնդեցին, որ իրենք ոչ միայն մոտենալու են Մանբիչի մատույցներին, այլև մտնելու են քաղաք: Ըստ թուրքական կողմի` ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվել էին, որ քրդերը դուրս են գալու Մանբիչից, իսկ  ԻՊ-ի դեմ պայքարելու համար վերջիններիս տրամադրված զինամթերքը ետ է վերցվելու նրանցից: 

Աղբյուր`   ermenihaber.am